Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԵԿ-ը սակագնի բարձրացման հարցով դիմելու է դատարան

Հունիս 19,2014 14:38

Երեկ ԱԺ-ում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման վերաբերյալ հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն իր ելույթում նշեց. «Եթե հիշում եք, 2005թ. սակագները կարգավորող հանձնաժողովի մասին օրենսդրությամբ արգելված էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումները` կապված սակագնի թանկացման հետ, դատական կարգով բողոքարկել եւ վերանայել: Ինքս եմ բողոքը Սահմանադրական դատարանին ներկայացրել, եւ մեզ հաջողվեց հասնել նրան, որ այդ նորմը ճանաչվեց հակասահմանադրական, որից հետո հնարավորություն վերապահվեց, որպեսզի դատական կարգով բողոքարկենք եւ վերանայենք սակագները: Պետք է ասեմ, որ առաջիկայում մենք կրկին դիմելու ենք դատարան` փորձելու հասնել նրան, որ վերանայվի սակագինը»:

Մարգարյանը նաեւ նշեց. «Այստեղ հնչած հարցերի նպատակն այն է, որ մենք կարողանայինք պարզել, թե հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հիմնավոր փաստեր ունի՞ կապված կառավարման արդյունավետության հետ»,- ասաց նա՝ հավելելով, որ խոսքը Բաշխիչ ցանցեր ընկերության կառավարման արդյունավետության մասին է, քանի որ դրանից է հիմնականում կախված այն ճեղքվածքը, որն առաջանում է:
Խոսելով այն գործոնների մասին, որոնք ազդում են սակագնի որոշման վրա՝ պարոն Մարգարյանը ընդգծեց. «Ներկայացվում է, որ 1 կվ/ժ-ի ձեռք բերման գինը եղել է 16,4 դրամ, սակայն սպառողներին վաճառվել է 38 դրամ: Ես չգիտեմ՝ գոյություն ունի՞ արդյոք այսպիսի մենաշնորհային բիզնես, որ ինչ-որ բան գնես ու վերավաճառես կրկնակի գնով, իսկ հետո ասես, որ ճեղքվածք է առաջացել: Մի՞թե սա վատ կառավարման արդյունք չէ: Այս հարցում կա նաեւ գերիշխող դիրքի չարաշահում»:

Անդրադառնալով աշխատողների քանակին եւ աշխատավարձի ֆոնդին՝ պատգամավորն ասաց. «Երբ տնտեսվարողը զգում է, որ կա ճեղքվածք, նա պետք է վերանայի իր աշխատավարձերը, աշխատողների թվաքանակը, կորուստները: Հաջորդը, ինչի մասին ցանկանում եմ խոսել, շահույթն է: Այստեղ նշվեց, որ 14% շահութաբերություն կա: Թող շահույթը դարձնեն 8%, բայց սակագինը չթանկացնեն»:

Բանախոսը նաեւ հույս հայտնեց, որ գալիք տարի սակագինը չի բարձրանա, ավելին` նվազում կնկատվի:

Սեփ.լր.
«Առավոտ» օրաթերթ
18.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30