Ընտրությունները վաղուց ավարտվել են, սակայն Բագրատունյաց եւ Արտաշիսյան փողոցների խաչմերուկում (Ծերեթելի խաչմերուկ) գտնվող այս ցուցատախտակին դեռ շարունակվում է քաղաքական հակաքարոզչությունը: «Մեկ ազգը» «խորհուրդ է տալիս» ո՛չ ասել «Լեւոն+ Րաֆֆի ամերիկամետ ուժին»: Հավանաբար այդ կուսակցությունը մտածում է, որ իր «կարգախոսը» կարող է տարածվել նաեւ «քառյակի» վրա, որի մաս են կազմում «Ժառանգությունն» ու ՀԱԿ-ը: Օդեսա եւ Ղրիմ ուղիղ չվերթի, բնական մազեր գնելու հայտարարությունների կողքին «հանգրվանել» են «Մեկ ազգի» «պայքարի» կենցաղասեռաքաղաքական այլ հայտարարություններ եւս:
Լուսանկարը՝ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
18.06.2014