Լրահոս
Օրվա լրահոսը

News.am. Սա այն մարդն է, որը թույլ է տվել «Զվարթնոցում» «տկլոր փարթի» կազմակերպել. (Տեսանյութ)

Հունիս 18,2014 22:47

ՀՀ Մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը չի տուգանելու Զվարթնոցի տաճարի տարածքում «փարթի» կազմակերպած «Տրոյկա Դիալոգ» ընկերությանը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՊՈԱԿ-ի ղեկավար Վլադիմիր Պողոսյանը:

10454493_776867859013437_3421394496621927818_n

«Ինչի՞ պիտի տուգանենք, մենք նման բան չենք կարող անել, քանի որ պայմանագրում նման կետ չկա: Իհարկե, ընկերության հետ ես եմ պայմանագիր կնքել, սակայն մենք նրանց տուգանելու իրավունք ունենք, եթե հուշարձանը վնասեն: Այս դեպքում էլ ընկերությունը պարտավորվում է կամ հուշարձանը վերականգնել, կամ փոխհատուցել վնասը»,- ասաց նա:

Նախարարության աշխատակիցը համոզված է, որ Զվարթնոցում հունիսի 14-ին տեղի ունեցածի մեջ ոչ մի վատ բան չկա, քանի որ «կիսավարտիքներով լիքը մարդիկ են ամեն օր գալիս տաճար»:

Հարցին՝ արդյո՞ք նախարարությունը պատրաստվում է վերանայել պայմանագրի կետերը եւ նմանատիպ ամոթալի երեւույթները բացառել՝ Վլադիմիր Պողոսյանը պատասխանեց. «Եթե միջոցառումն ուղղված է հուշարձանի հանրահռչակման եւ գովազդման, ապա ամեն ինչ էլ թույլատրելի է: Իսկ ընդհանրապես մենք այսուհետ բացառելու ենք նմանատիպ միջոցառումները, եթե իրենք չեն կարողանում կարգ ու կանոնը պահել: Նման միջոցառում անցկացնելը վատ բան չի, սակայն եթե չեն կարողանում նորմերը պահել, ուրեմն կարգելենք»:

 

Մանրամասները կարող եք կարդալ` News.am-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30