«Իրեն հարգող ոչ մի բարերարը մի դասարանի բարեկարգման համար թույլ չէր տա անվանական հուշատախտակ փակցնել»,- Aravot.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը:
Ըստ նրա, Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցում Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի անունով դասարանի անվանակոչումը ոչ միայն դպրոցի տնօրենի, այլեւ պատգամավորի մասին է շատ բան ասում.«Եթե նա մի ծտի, սովորական ճնճղուկի խելք ունենար, երբեք թույլ չէր տա նման անհամեստություն, ավելորդ փառասիրությունը նույնիսկ Սամվել Ալեքսանյանին պատիվ չի բերում… իսկ այ տնօրենը Սամվել Ալեքսանյանի չափ էլ խելք չունի»:
Պարոն Սարգսյանը Սամվել Ալեքսանյանի անվան դասարանի ցուցատախտակը փոխարինելով Ալեքսանյանի վերանորոգած դասարան ցուցատախտակով չտեսություն է համարում. «Դա էլ եմ համարում չտեսություն, եթե նույնիսկ մի դասարան բարեկարգել է, լավ ա արել, պետք է նման էժանագին բաներ թուլ չտար: Ամբողջ խնդիրն այն է, որ ունենք լերկ գլխով մի նախարար՝ Արմեն Աշոտյան, երեւի այդ լերկ գլխից ուղեղ չի թափանցում, թե չէ նման բաներ դպրոցում կարգելեր»:
Իսկ դպրոցում Սամվել Ալեքսանյանի բարերարության գովքն անող տնօրենին պարոն Սարգսյանը հակադարձում է, «Երբ այս երկրում բոլորը խոսում են թալանչիներից, Սամվել Ալեքսանյանը ամեն օր մի city- է բացում, ու հարակից փոքր խանութները փակվում են, մենաշնորհային ներկրող է, ու դեռ ժամանակը ցույց կտա, թե այդ մարդն ում փողերով էր բարեգործություն անում: Բացի դա բարեգործը բարեգործություն չի անում, որ կենդանության օրոք իր հուշարձանը կամ հուշատախտակը կանգնեցնեն»:
Կարդացեք նաև
Տեսանյութը` «Ազատություն» ռ/կ-ի:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ