ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը համաձայն է Սերժ Սարգսյանի երեկ ասված այն մտքի հետ, որ 12 կետերը շարադրելիս քառյակն առնվազն լեզվաշարադրական մեկ բացթողում է ունեցել. «Միակ լեզվաշարադրական սխալը, որ քառյակն արել է, այն է, որ Սերժ Սարգսյանի հրաժարականը չի պահանջել։ Էդ էլ կշտկենք»։
ՀԱԿ քարտուղար Արամ Մանուկյանին զվարճացրել է Սերժ Սարգսյանի այն միտքը, որ եթե քառյակն ուզում է համագործակցել իշխանության հետ, 12 կետերից պետք է բացառվեն «պահանջում ենք» բառերը. «Չենք հասկացել, որ ուզում ենք համագործակցել ու գրել ենք, որ պահանջում ենք։ Ես չգիտեմ՝ ոնց եմ մեղքերս քավելու»։
«Մենք պահանջում ենք»,-ասում է ԲՀԿ-ական Ստեփան Մարգարյանը, ոչ մի սխալ չկա մեր պահանջների մեջ։ 12 կետերը շարադրել է չորս քաղաքական ուժ, որը երկրում քաղաքական օրակարգ է թելադրում. «Ամբողջովին իրավունք ունեինք մենք ասելու, որ պահանջում ենք»։
Քառյակը, ըստ պարոն Մարգարյանի պահանջել է եւ այսուհետեւ էլ շարունակելու է պահանջել։ Դրանք սովորական կետեր չեն, դրանք կանխելու են երկրի փլուզումը։
Կարդացեք նաև
Ստեփան Մարգարյանը շարունակում է. «Այն, ինչ մենք ասել ենք, սկզբունքը հետեւյալն է եղել, կարող էինք մենք ինքներս անել, եթե անողը մենք ենք։ Մենք պայմանավորվել ենք գրել այնպիսի կետեր, որոնց կատարման ընթացքը մենք պատկերացնում ենք»։
Մանրամասները կարող եք կարդալ` «Ա1+»-իկայքում
Իբր լեզվին շատ է տիրապետում` ,,լեզվաշարադրանք,, նորամուծություն է անում…