Լրահոս
Օրվա լրահոսը

Քննիչը ԱԺ պատգամավորի դեմ գործ չի հարուցել

Հունիս 18,2014 18:35

Հերթական անգամ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան չէր ներկայացել Հատուկ քննչական ծառայության քննիչ Է.Հակոբյանը:Նրա որոշման դեմ բողոք է բերել ՊԵԿ նախկին աշխատակից, տնտեսագետ Արտակ Ղուկասյանի պաշտպան Հակոբ Ճարոյանը:

Թե Արտակ Ղուկասյանը, թե նրա հարազատները հայտարարել են, որ Արտակին առեւանգել, խոշտանգումների` ծեծի է ենթարկել Ազգային ժողովի ներկայիս պատգամավոր Վահրամ Մկրտչյանը :Քննիչը ոչ միայն քրեական գործ չի հարուցել առեւանգման համար, այլ քրեական գործ չի հարուցել հակառակ` սուտ մատնության հիմքով:

Հակոբ Ճարոյանն ասաց, որ մեղադրանքի հետ կապված ԱԺ պատգամավորը  որեւէ դատական հայց չի ներկայացրել այն լրատվամիջոցների դեմ,  որոնք հրապարակել են Ղուկասյաննների հայտարարությունը, հաղորդումը հանցագործության մասին:

Ա.Ղուկասյանի պաշտպանը խնդրեց հետաձգել դատական նիստը, օրը, ժամը «հարմարեցնել» պարոն քննիչի հետ, քանի որ ըստ նրա ինքը հարցեր պետք է տա քննիչին, որպեսզի դատարանը կարողանա գնահատել ասվածը:

Դատավոր Ա.Բեկթաշյանն ասաց, որ դատարանը օրը «հարմարեցնելու» իրավասություն չունի:

Դատական հաջորդ նիստը նշանակվեց հունիսի 26-ին:

 

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30