Լրահոս
Օրվա լրահոսը

Արտեմ Ասատրյանն ընդունեց ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներին

Հունիս 18,2014 18:03

Հունիսի 18-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ընդունեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Աքսել Ֆիշերին և Ալան Միլին:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար հյուրերն անդրադարձան երկրի սոցիալական պաշտպանության ոլորտում առկա խնդիրներին ու հարցերին. միգրացիա, աղքատության մակարդակ, աշխատատեղերի ստեղծում, խտրականություն և իրավահավասարություն, ընտանեկան բռնություն, աշխատանքի առողջ և անվտանգ պայմանների ապահովում:

Ողջունելով հյուրերին և կարևորելով Եվրոպայի Խորհրդի հետ արդյունավետ համագործակցությունը` պարոն Ասատրյանը ներկայացրեց սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերը, աշխատանքներն ու նախաձեռնությունները: Նա հավաստեց, որ վերը նշված խնդիրները համապատասխան օրենքների շրջանակներում ունեն իրենց իրավակարգավորումները:
Աղքատության մակարդակի նվազեցման և գործազրկության խնդիրները լուծելու նպատակով անցյալ տարի ընդունվել էր «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքը, որի նպատակն է ՀՀ կառավարության կողմից տրամադրված ֆինանսական միջոցների ուղղումն առավել ակտիվ ծրագրերի իրականցմանը: Նախկինում գործող գործազրկության նպաստի փոխարեն այժմ գործում են բազմաթիվ ակտիվ ծրագրեր. դասընթացներ, վերապատարաստումներ, աշխատաշուկայում գործատուի կողմից երիտասարդների ներգրավում, այլ վայր աշխատանքի գործուղում /որոնց ծախսերը հոգում է պետությունը/, հաշմանդամություն ունեցող անձանց համար նոր մոտեցումներ /քվոտաներ, աշխատանքի հարմարեցված պայմաններ/, որոնք կգործեն 2016 թվականից:
Երկրում գործում է ընտանիքների անապահովության գնահատման համակարգը, որի միջոցով գնահատվում է ընտանիքի անապահովության մակարդակը և տրամադրվում համապատասխան դրամական միջոցներ: Շուրջ 150000 ընտանիք օգտվում է այդ համակարգից:

ՀՀ կառավարության 2014թ. ծրագրով նախատեսված է ժողովրդագրության ազգային ծրագրի մշակումը, որի հիմնական նպատակներից մեկը նաև արտագաղթի կանխարգելումն է:
Միգրացիայի միջազգային կազմակերպության հետ իրականացվում է ծրագիր, որի միջոցով արտերկրում բնակվող մեր հայրենակիցները կարող են իրենց ձեռքբերած գիտելիքներն ու հմտություններն օգտագործել աշխատանք գտնելով հայրենիքում:
Ինչ վերաբերում է սիրիահայերի զբաղվածության խնդիրներին, ապա նրանք ընդգրկված են զբաղվածության բազմաթիվ ծրագրերում, Զբաղվածության պետական գործակալության միջնորդությամբ ընդունվել են աշխատանքի, կազմակերպվել են աշխատանքի տոնավաճառներ, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում նշանակվել են կենսաթոշակներ և նպաստներ:

Խտրականության և իրավահավասարության խնդիրներն էլ կարգավորվում են ՀՀ աշխատանքային օրենսգրքի, «Զբաղվածության մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքներով, ինչպես նաև «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագծի դրույթներով:

Մշակվել է «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որտեղ «կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց» ցանկում ընդգրկվել են նաև ընտանեկան բռնության զոհերը և համապատասխանաբար սահմանվել են նրանց աջակցության հետ կապված հարաբերությունները:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30