Պատմամշակութային հուշարձանների տարածքում կորպորատիվ միջոցառումները թույլատրվում են օրենքով, իսկ մեկ օրով հուշարձանը «փակելու» համար պետք է վճարել 200-ից 700 հազար դրամ: Այս մասին ասել էր «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ղեկավար Վլադիմիր Պողոսյանը։
Նա նշել էր, որ այսօր Կենտրոնական բանկը միջոցառում է կազմակերպում ԳԱռնու տաճարի տարածքում. «Հարավարեւելյան եվրոպական տարեկան համաժողովի շրջանակում համերգային միջոցառում է լինելու, իսկ վերջում արդեն ֆուրշետ: Ավելի քան 300 հյուր է լինելու, այդ պատճառով էլ ժամը 17:00-ից տաճարը փակ կլինի այցելուների համար»,- նշել է ՊՈԱԿ-ի ղեկավարը:
Հարցին, թե ինչքան է կենտրոնական բանկը վճարել տաճարը փակելու համար՝ Վլադիմիր Պողոսյանը պատասխանել է. «Ավելի քան 1 մլն դրամ, սա մաքսիմալն է»:
Կարդացեք նաև
Մանրամասները կարող եք կարդալ` «Ա1+»-իկայքում