Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կարգադրել է երկրի արևելքում ժամանակավոր դադարեցնել մարտական գործողությունները, որպեսզի անջատականներին զինաթափվելու, իսկ ցանկացողներին երկիրը լքելու հնարավորություն տա, հայտնում է «Սեգոդնյա» լրատվականը:
Պորոշենկոն զգուշացրել է, որ հրադադարը շատ կարճ է տևելու:
«Խաղաղության պլանը կգործի միակողմանիորեն մարտական գործողությունները դադարեցնելու իմ հրահանգից հետո: Դրանից անմիջապես հետո մենք պետք է նախագահի խաղաղության պլանի աջակցությունը ստանանք Դոնբասում գործող բոլոր ուժերի կողմից: Շատ կարճ ժամանակահատվածում», – Կիևում լրագրողներին հայտնել է Պորոշենկոն՝ նշելով, որ անօրինական ռազմական խմբավորումներն այդ ընթացքում պետք է զինաթափվեն, իսկ այդ շրջանները՝ կարգի բերվեն:
Պորոշենկոյի խաղաղության պլանով նախատեսվում է դադարեցնել մարտական գործողությունները Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ