Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սա բացահայտ սաբոտաժ է պետության կողմից իր քաղաքացիների հանդեպ. Արա Ղազարյան. «Փաստինֆո»

Հունիս 18,2014 15:57

Այն, ինչ կատարվում է քաղաքացիների հանդեպ, այսինքն՝ բացարձակապես առանց վարչարարություն իրականացնելու գումար բռնագանձելու պահանջները միանգամից գնում են Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայություն, սա բացահայտ սաբոտաժ է պետության կողմից իր քաղաքացիների հանդեպ: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց միջազգային իրավունքի մասնագետ, իրավապաշտպան Արա Ղազարյանը:

«Այլ բան է, որ վարչարարություն իրականացվեր, հետո նոր գործը գնար ԴԱՀԿ, քաղաքացին կիմանար այդ վարույթների մասին, միջոցներ կձեռնարկեր, գումարները կվճարվեին»,- ասաց Ա.Ղազարյանը՝ փաստելով, որ ամենատարբեր կամայականությունների շատ-շատ օրինակներ կան՝ օրինակ, վարչական տույժի է ենթարկվել մահացած քաղաքացին: Շատ-շատ են հնգապատկված գումարները, որոնք գնում են միանգամից ԴԱՀԿ, այսինքն՝ քաղաքացին ընդհանրապես չգիտե, որ ինքը չի վճարել ինչ-որ տույժ և այդ պատճառով գումարը հնգապատկվել է: «Տանը նստած գալիս, ասում են՝ պետք է գումարը վճարես, բայց նա կուզենար իմանալ ինչու և կուզենար վիճարկել դա, իրեն ասում են, դու գնա դատարանում վիճարկի հարկադիրի որոշումը, բայց դա շատ ավելի բարդ է, և ինչու ես պետք է գնամ վիճարկեմ հարկադիրի որոշումը, եթե իմ վեճը հարկադիրի հետ չէ, իմ վեճը այն մարմնի հետ է, որը որոշել է, որ ես իրավախախտում եմ թույլ տվել՝ ոստիկանության, քաղաքապետարանի հետ»: Ա.Ղազարյանը նկատեց, որ այդ մարմիններն ըստ երևույթին այնքան շատ են տույժեր կիրառում քաղաքացիների նկատմամբ, որ իրենց ռեսուրսները չեն բավականացնում, դրա համար նրանք շրջանցում են վարչարարության երեք փուլերը՝ հարուցում, ընթացիկ և եզրափակիչ փուլեր, և արդեն կայացված տույժը միանգամից ուղարկում են հարկադիր՝ ամբողջությամբ շրջանցելով քաղաքացուն:

Ընդ որում, քաղաքացին ստիպված է վճարել նաև հարկադիրի վարույթի համար, այսինքն՝ վճարել ավելին, քան պետք է: Դեպքեր կան, որ մարդիկ թոշակառու են և տույժի պատճառով բանկային հաշիվն արգելափակվում է. «Սա արդեն կենսական խնդիր է, սա արդեն խայտառակություն է»,- ասաց Ա.Ղազարյանը:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30