Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը, «Բանդայի գործով» ամբաստանյալ Արտուշ Հակոբյանի հայտարարությունը լսելուց հետո, դատարանին տրամադրված տեսանյութը` հանգուցյալ Արման Դալլաքյանին վերաբերող, ԶԼՄ-ներում եղած հրապարակումները, տրամադրեց դատարանին, ինչը կցվեց քրեական գործի նյութերին: Չնայած մեղադրող Սասուն Խաչատրյանը հայտարարությունը համարեց ամբաստանյալի ցուցմունք: Նա անգամ հորդորեց պաշտպանական կողմին, որ դիմեն պատշաճ մարմիններին՝ հայտարարության մեջ արվածի կապակցությամբ:
Արտուշ Հակոբյանն անդրադարձավ իր նկատմամբ կատարված քննչական գործողություններին, ասաց, թե ինչպես են իրեն ամեն անգամ, քննչական գործողության ժամանակ դիմակներով տեղափոխել: Նա ասաց, որ բանդայի ձերբակալումից երկու օր առաջ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հայտարարել է, թե բանդան ձերբակալված է, իսկ պարագլուխը գտնվում է ուշադրության կենտրոնում: «Ես ինչպե՞ս կարող էի զենքը գրպանումս դրած դրանից հետո հայտնվել ռեստորանում, երբ ԶԼՄ-ներով հնչել էր այդ մասին»,- հարցրեց Ա. Հակոբյանը:
Նա անդրադարձավ նաեւ Շամշյանի տեսանյութին: Ըստ նրա՝ ոստիկանությունն այդ տեսանյութով փորձել էր մոլորեցնել հանրությանը, թե իբր ձերբակալել է իրական բանդային: Արտուշ Հակոբյանն ասաց, որ իրականում ոչ մի գողոն չի հայտնաբերվել, որ «անգութ, անաստված» ոստիկանների ձեռքով մատուցվել է աղբ, ինչը դատախազը «սանիտարի» կարգավիճակով փորձում է մաքրել:
Նշենք, որ Ա. Հակոբյանն առաջին անգամ է հանդես գալիս հայտարարությամբ, դատավորը ընդհատեց նրան, ասելով՝ թե նա արդյո՞ք ցուցմունք է տալիս, սակայն Ա. Հակոբյանն ասաց, որ իր դիրքորոշումն է արտահայտում հայտարարությամբ:
Կարդացեք նաև
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Մանրամասները՝ քիչ հետո