Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Ռուստամյան. «Պահանջում ենք, որովհետեւ բանը բանից անցել է» (Տեսանյութ)

Հունիս 18,2014 15:29

«Եթե խոսում են ականջալուր լինելու մասին, բայց լուրջ չեն վերաբերվում մեր 12 կետերին՝ դրա համար էլ վիճակն այսպիսին է»,- այսօր խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում կառավարության՝ Ազգային ժողովի հանդեպ վերաբերմունքի մասին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Նա ասաց, որ ինչպես որոշել են սեպտեմբերի վերջին անցկացնել հանրահավաք, այդպես էլ անելու են, առաջ չեն բերելու հանրահավաքի ժամանակը: Իսկ «պահանջում ենք» բառը քառյակի 12 կետերի մեջ ընդգրկելը, ինչը դուր չէր եկել Սերժ Սարգսյանին, Արմեն Ռուստամյանը բացատրում է նրանով, որ բոլոր հնարավոր ժամկետներն անցել են՝ «բանը բանից անցել է». «Դրանք պահանջներ են, որոնք հասարակությունն է ներկայացնում եւ դրանք անընդհատ անտեսվում են: Նույնը՝ կուտակայինի հետ կապված, խոստացան, որ հանրության, հասարակության, քաղաքական ուժերի հետ քննարկումներ են արվելու: Բայց եթե միայն ձեւ է տրվում, դա համագործակցություն չի, պատրանք ստեղծել է; Մեր ոչ մի առաջարկություն չի քննարկվել, չի ընդունվել: Միասին անելը՝ նշանակում է մեր առաջարկները լսել»:

Անդրադառնալով երեկվա հարցազրույցի ժամանակ Սերժ Սարգսյանի ասած այն մտքին, որ Լեռնային Ղարաբաղը անկախ պետություն է, Արմեն Ռուստամյանը ասաց. «Երբ դրսում ինչ-որ բան են ստորագրում Լեռնային Ղարաբաղի փոխարեն՝ չեն հիշում, որ անկախ պետություն է, երբ իրենց պետք է՝ հիշում են, որ անկախ է»:

Մանրամասները՝  տեսանյութում

 


Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30