Այսօր՝ հունիսի 18-ին, Տերյան 11 հասցեում գտնվող Աֆրիկյանների ակումբի շենքի ապամոնտաժման աշխատանքները սկսվել էին եւ այդ ընթացքում արդեն հասցրել էին հեռացնել 2-3 քար ֆասադից: Շինարարական աշխատանքների ընթացքում ոչ միայն քաղաքացիական ակտիվիստները, այլեւ շենքի բնակիչներն էին շինաշխատողներին հորդորում շինարարությունը դադարեցնել, սակայն ապարդյուն:
Մանրամասները՝ տեսանյութում:
Աֆրիկյանների ակումբի շենքի մոտ էր գտնվում նաեւ մշակույթի նախարարության Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Երեւանի տարածքային բաժնի պետ Կարո Այվազյանը, որը նախ փորձեց խոսել շինարարների հետ, որպեսզի նրանք դադարեցնեն շինարարությունը, սակայն աշխատողներից ոչ մեկը նրան չպատասխանեց, եւ Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության Երեւանի տարածքային բաժնի պետը ստիպված եղավ դիմել ոստիկաններին. «Դուք կանչե՛ք, ինձ չեն լսում, որովհետեւ կարծում են՝ ես ակտիվիստ եմ»: Սակայն շինարարները այդպես էլ չարձագանքեցին, եւ պարոն Այվազյանը ստիպված եղավ ինչ-որ տեղ զանգահարել:
Լրագրողների հետ զրույցում նա հավաստիացրեց, որ բոլոր շինարարական գործողությունները դադարեցվել են, քանի որ լիարժեք փաստաթղթեր դեռ չկան:
Կարդացեք նաև
Անդրադառնալով արդեն հանված քարերին՝ նա ասաց.
«Մինչ պաշտոնապես ապամոնտաժման աշխատանքները մենք դա կֆիքսենք եւ համապատասխանաբար կտեսնենք ի՞նչ է. եթե դա շատ վատ է հանված, մենք կարձանագրենք խնդիրը»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Իսկ երբ քաղաքացիական ակտիվիստները ցույց տվեցին, որ շինությունում աշխատանքները դեռ շարունակվում են, նա հայտարարեց, որ ապամոնտաժման աշխատանքները դադարեցվել են, իսկ շինարարները չեն աշխատում, ուղղակի կանգնած են.
Մանրամասները՝ տեսանյութում:
Սակայն Կարո Այվազյանի այդ հայտարարությունից հետո, երբ նա արդեն հեռացել էր շինության տարածքից, ներկաները բացահայտեցին, որ շենքի ներսում դեռ աշխատող մարդիկ կան: Քաղաքացիական ակտիվիստների հարցին, թե ի՞նչ են անում, աշխատողներից մեկը պատասխանեց. «բոլտ ենք ձգում»: Ակտիվիստները, տեսնելով, որ աշխատանքները շարունակվում են, ահազանգեցին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, որտեղից էլ նրանց հայտնեցին, որ պետք է համապատասխան դիմումը գրել:
Մանրամասները՝ տեսանյութում:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ