Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ստեփան Դանիելյանը՝ Զվարթնոցի մասին. «Հետաքրքիր է՝ միջոցառման համար վճարած 700000-ը ո՞նց են տնօրինելու»

Հունիս 18,2014 14:40

 

«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ
Ստեփան Դանիելյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ նորմալ է վերաբերվում պատմական հուշարձանների տարածքում մշակութային միջոցառումների անցկացմանը, եթե, իհարկե, պահպանված են կանոնները եւ ամեն ինչ պատշաճության սահմաններում է:
Ինչ վերաբերում է Զվարթնոցի տաճարում կատարվածին , նա չցանկացավ գնահատական տալ, ասելով, որ տեղյակ չէ, թե հատկապես ինչ է տեղի ունեցել իրականում:
Պարոն Դանիելյանը պատասխանելով Aravot.am-ի հարցին, ասաց, որ միանշանակ չի կարող ասել, թե Հայ առաքելական եկեղեցին ձեռնպահ է մնում Զվարթնոցի տաճարում կատարվածին գնահատական տալ, ինչ է թե՝ այն քաղկեդոնական եկեղեցի է: Բայց մի բան, ըստ պարոն Դանիելյանի, հստակ ուրվագծվում է՝ Հայաստանում գտնվող քաղկեդոնական եկեղեցիների հանդեպ առաքելական եկեղեցու վերաբերմունքը այլ է:

Մեր զրուցակիցը վատ բան չի տեսնում այն բանի մեջ, որ որոշակի գումարի դեպքում, Զվարթնոցի պարագայում՝ 700000 դրամ վճարելով, կարելի է հուշարձանի տարածքում միջոցառում իրականացնել: «Այլ հարց է, թե այդ գումարները ո՞վ է տնօրինում, ինչպե՞ս է տնօրինում, ի՞նչ նպատակի համար»,-ասում է «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահը:

Նա երկու օրինակ բերեց, որոնք հարուցել են Հայաստան այցելած զբոսաշրջիկների դժգոհությունը. «Զվարթնոցում արտասահմանցիներից կրկնակի անգամ ավելի գումար վերցրին, քան տեղացիներից: Արտասահմանցիները խորը վիրավորվել էին, ու խնդիրը ոչ թե փողն էր, այլ վերաբերմունքը…Կամ մի անգամ էլ, երբ արտասահմանցիների հետ գնացել էինք Խոր Վիրապի վանք, սովորական զուգարանում, որը զուգարանի նման չէր, բնակավայրից հեռու մի տեղ էր, մի մարդ նստած գումար էր հավաքում: Երբ ես հարցրի այդ մարդուն, ասաց, որ եկեղեցու քահանան է հրահանգել, որ գումարը հավաքի: Ինձ շատ հետաքրքիր է՝ որքանո՞վ է նման գումարների հավաքումն օրինական, արդյոք վերահսկվում են նման երեւույթները»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30