Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հայէլցանցերը» ֆինանսներն ուրիշ տեղ է ծախսում ու մտնում սպառողի գրպանը» (Տեսանյութ)

Հունիս 18,2014 14:31

Անթույլատրելի է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը, հասարակությունը մի կերպ հարմարվեց անցյալ տարի տեղի ունեցած գազի եւ էլեկտրաէներգիայի թանկացմանը: Ամեն հերթական թանկացում առաջացնում է սոցիալական խնդիրներ»,-այսօր «Մեդիա կենտրոնում» ասաց «Հասարակական պաշտպանների միության» ղեկավար Արամ Գրիգորյանը:

Նրա խոսքերով, ոչ թե «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սակագինը թանկացնելու, այլ հանձնաժողովն ինքն է որոշել, քանի որ ընկերությունը ֆինանսական խնդիրներ ունի: Պատճառն այն է, որ «Էներգետիկայի մասին» օրենքը սահմանում է, որ սակագնի վերանայման հարց կարող է ներկայացնել ինչպես ընկերությունը, այնպես էլ հանձնաժողովն իր նախաձեռնությամբ հարցը քննարկել եւ բարձրացնել: Ըստ պարոն Գրիգորյանի, ընկերությունները չեն դիմում, քանի որ մասնավոր են եւ իրենք իրենց շահույթից ելնելով սակագնի նվազեցում չեն ներկայացնի հանձնաժողով:

Պարոն Գրիգորյանը մտահոգություն է հայտնում նաեւ, որ հանձնաժողովը չունի սակագների ձեւավորման քաղաքականություն. «Մենք չգիտենք վեց ամիս, մեկ տարի հետո ինչ է լինելու, պետք է կանխատեսված քաղաքականություն վարվի, ՀՀ քաղաքացին պետք է իմանա՝ 1 տարի հետո ինչ է լինելու, այսօր հանձնաժողովն ասում է մենք չգիտենք, որ Երեւանի ՋԷԿ-ը պետք է այս տարվանից սկսի վարկերը մարել: Թող իմանա, դա նրա գործն է»:

Ըստ միության նախագահի, Երեւանի ՋԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիան ՀՀ քաղաքացին չի սպառում, ինչու պետք է նա վճարի այդ բարձրացման դիմաց. «ՋԷԿ-ի էլեկտրաէներգիան գնում է Իրան: Մեկ խորանարդ մետր գազի դիմաց երեք կիլովատ ժամ հարաբերակցությամբ հետ է տրվում պարսկական կողմին»:

Պարոն Գրիգորյանը գտնում է, որ մեր էներգետիկ համակարգն արդյունավետ չի գործում, քանի որ մենաշնորհ է, իսկ «Հայէլցանցերի» ֆինանսական վատ վիճակը պայմանավորեց ընկերության ապաշնորհ մենեջմենթով. «Ամեն առաջացած խնդիրների համար մտնում են սպառողի գրպանը: Ընկերությունն իր ֆինանսները այլ տեղեր է օգտագործում, իսկ պետությունը սպառողի գրպանից է հանում»:

Ասուլիսի մեկ այլ մասնակից, ծրագրավորող Գեւորգ Սանոյանն ասաց, որ հանրության հիմնական պահանջն այն պետք է լինի, որ այլեւս թույլ չտան էներգիայի սակագնի բարձրացում. «Մեր պահանջների մեջ են նաեւ հստակ տեսլական ունենալ՝ ինչպիսի քայլեր է ձեռնարկելու կառավարությունը այլընտրանքային էներգիայի առումով»:

Ինժեներ Հայկ Ավետիսյանը, որը նույնպես ասուլիսի բանախոսներից էր, նկատեց. «ՀՀ տնտեսության պայմաններում, անթույլատրելի է սոցիալական բեռի ավելացումը, մենք ամեն կերպ պայքարելու ենք, որ այս անգամ էլեկտրաէներգիայի սակագինը չբարձրանա»:

Նա քաղաքացիներին կոչ արեց երկուշաբթի օրը ժամը 10-ն անց կես հավաքվել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի դիմաց՝ բողոքի ակցիային մասնակցելու:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30