Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը՝ հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի գլխավորությամբ, այսօր կանցկացնի լսումներ «Թուրքիայում քրիստոնեական եկեղեցիների հաշվետվություն» թիվ 4347բանաձևի շուրջ:
«Թուրքիայում քրիստոնեական եկեղեցիների հաշվետվություն» թիվ 4347բանաձևի շուրջ լսումներ անցկացնելուց առաջ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը լսումներ կանցկացնի «Թուրքիայում քրիստոնեական ժառանգության պաշտպանություն» բանաձևի շուրջ, որոնց ընթացքում վկայություններ է ներկայացնելու Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի հակամարտությունների կարգավորման պրոֆեսոր Էլիզաբեթ Պրոդոմուն ու Նյու Ջերսի նահանգի «Ռաթգերս» համալսարանի Ցեղասպանության և մարդու իրավունքների կենտրոնում Հայոց ցեղասպանության ծրագրի համակարգող Խաչիկ Մուրադյանը:
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, հանրապետական կոնգրեսական Էդ Ռոյսը, հանձնաժողովի ավագ անդամ, դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Էլիոտ Էնգելի հետ համատեղ այս տարվա մարտին էր ներկայացրել կրոնական ազատությունների վերաբերյալ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի թիվ 4347 բանաձևի նախագիծ, որը պահանջում է ԱՄՆ-ի նախագահ Օբամայի վարչակազմից ամենամյա զեկույցներ ներկայացնել Թուրքիայում և Կիպրոսի օկուպացված շրջաններում քրիստոնեական եկեղեցիների վիճակի մասին:
Արմեն Հովհաննիսյան
Նյութի մանրամասները կարդացեք «Ամերիկայի Ձայն»-ի կայքում
Կարդացեք նաև