ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, «Առավոտի» հարցին ի պատասխան, թե՝ որքանո՞վ է ճիշտ համարում, որ կառավարությունը փորձեց հատուկ կարգով անցկացնել այնպիսի կարեւոր հարց, ինչպիսին կուտակային կենսաթոշակների մասին հարցն է՝ ասաց, որ ոչ մի խնդիր չի տեսնում նրանում, որ կառավարությունը արագացված, հատուկ կարգով է փորձում անցկացնել շատ կարեւոր օրինագծեր: Ըստ նրա՝ իրավական տեսակետից ոչ մի խնդիր չկա, իսկ «լրագրողական տեսակետից» այնքան է այդ հարցը քննարկվել, որ այլեւս բաց տեղ չի մնացել:
Մեր ճշտմանը՝ դուք՝ որպես այդ հարցով գլխադասային՝ սոցիալական հանձնաժողովի նախագահ, չե՞ք կարծում, որ գոնե ձեր հանձնաժողովում պետք է քննարկվեր նոր օրենքը, պատասխանեց. «Իրավական տեսանկյունից ոչ մի խնդիր չկա»:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ