Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Նկատվում են վտանգավոր զարգացումներ Քեսաբի շուրջ». արաբագետ

Հունիս 18,2014 13:55

Այսօր «Անալիտիկ» կենտրոնում տեղի ունեցավ քննարկում, որի ընթացքում արաբագետներ Հայկ Քոչարյանը և Սարգիս Գրիգորյանը խոսեցին Քեսաբի ազատագրման՝ որպես սիրիական հակամարտության մեջ շրջադարձային փուլի, սիրիահայ համայնքի առաջ ծառացած խնդիրների, Իսլամական պետության ձևավորման նախադրյալների մասին:

Սարգիս Գրիգորյանն, անդրադառնալով Քեսաբում կատարվող դեպքերին, նշեց. «Չնայած նրան, որ Թուրքիան հայտարարել է, որ փակում է զինյալների առջև իր սահմանը, չեմ կարծում, որ այդպես էլ կվարվի, քանի որ գործնականորեն ամեն բան արվում է, որպեսզի զինյալներն անարգել կարողանան ներթափանցել դեպի Սիրիա: Սրա վառ օրինակը Քեսաբում կատարվող դեպքերն են:

Այնուամենայնիվ պետք է նշեմ, որ թվաքանակի առումով զինյալները հունիսի 14-ի դրությամբ ավելի քիչ են, քան մարտի 21-ի դեպքերի ժամանակ: Քեսաբում ավերածություններ քիչ են եղել, նաև քիչ են եղել զոհերը՝ զինյալների կողմից: Երեք ամսվա ռազմական գործողություններին հետևելով հասկանում ենք, որ հիմնական բախումները Քեսաբի հարակից բարձունքների համար են մղվում: Տարածաշրջանում կատարվող գործընթացներն իրենց մեջ վտանգ են պարունակում. իսլամական ներուժն արդեն սկսել է որոշակի քայլեր անել ՝ իսլամական պետություն կառուցելու համար: Եվ հետո, էթնո-դավանական փոքրամասնությունների, հատկապես՝ քրիստոնյաների ու հայերի ապագան այս տարածաշրջանում վտանգված է: Ներկայիս դրությամբ Քեսաբի տարածաշրջանում կատարվող զարգացումները վտանգավոր են»:

Հայկ Քոչարյանը հավելեց. «Երկիրը շարունակում է մնալ պատերազմական դրության մեջ, բայց հայությունը կփորձի վերադառնալ Քեսաբ: Քեսաբահայերի առջև ծառացած շատ խնդիրներ կան. պետք է վերակառուցեն ավերված եկեղեցիներն ու դպրոցները, տարածքը պետք է վերաբնակեցվի: Չմոռանալ, որ վտանգն անընդհատ թրի պես կախված է քեսաբահայության գլխի վերևում: Հայաստանի Հանրապետությունն էլ իր հերթին գոնե մարդասիրական օգնություն պիտի ցույց տա քեսաբահայությանը»:

Սարգիս Գրիգորյանը նաև նշեց, որ մեծ անելիքներ ունեն նաև Սիրիայի իշխանությունները՝ հետագայում զինված ներխուժումները կանխելու և բնակչությանը վերաբնակեցնելու համար:

Սյունե ՍԵՎԱԴԱ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30