Ադրբեջանական ԶԼՄ-ների պնդմամբ, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն Ադրբեջան կատարած պաշտոնական այցի շրջանակներում այցելել է երկրի նախկին նախագահ Հեյդար Ալիևի գերեզման, ինչից հետո, գրում է «Հաքքին.ազ»-ը, մեկնել է Շեհիդների պուրակ, որտեղ թաղված են նաև Ղարաբաղի պատերազմում զոհված ադրբեջանցիները և ծաղկեպսակ է դրել անմար կրակի մոտ:
Այժմ ընթացքի մեջ է Լավրովի և Ադրբեջանի նրա գործընկեր Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որի ժամանակ նրանք քննարկելու են
Ղարաբաղի հակամարտության հարցը, փոխանցում է լրատվականը և հղում անելով ՌԴ ԱԳՆ-ին՝ հայտնում, որ շեշտը դրվելու է այժմյան իրավիճակը մեղմացնելու և կոնկրետ համաձայնություններ ձեռք բերելու վրա:
Գերատեսչության ղեկավարները քննարկելու են նաև Կասպիական 4-րդ գագաթաժողովի անցկացման խնդիրները, որը տեղի է ունենալու Աստրախանում:
Սերգեյ Լավրովը Ադրբեջանում է 2-օրյա այցով:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ