Լրահոս
Օրվա լրահոսը

«Կեղեքում են մեզ». վարորդները էլի բողոքի երթ են նախատեսել

Հունիս 18,2014 13:48

«Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամներն այսօր կառավարության շենքի դիմաց հայտարարեցին վաղը նախատեսած իրենց անհնազանդության երթի մասին: Նրանք կեսօրից Արշակունյաց պողոտայից սկսելու են երթը ու ավարտելու են Կոմիտասում:

Նախաձեռնության անդամ Արմեն Եփրեմյանն արդեն ծանոթացել է տուգանքների չափերը նվազեցնելու մասին ԱԺ ներկայացված օրենսդրական նախագծին, բայց դժգոհ է մնացել. «Մեր դիմումի հետ կապ չունի, ոչ մի խոսք չկա ծուղակային արագաչափերի, կարմիր գծերի մասին: Յուրաքանչյուր տեսախցիկ, որը դրված է, պետք է նպատակահարմար լինի, եթե դա չի նպաստում իրավախախտումների նվազեցմանը, ապա դրանք նպատակահարմար չեն, իսկ խախտումների թիվը ավելանում է»:

Նախաձեռնության անդամ Արտաշես Միսակյանն էլ շարունակեց. «Ո՞վ է որոշել, որ տուգանքի չափը 10.000 է, իրենք էլ իբր գնում են զիջումների, իջեցնում են : Դրանք ապօրինի փողային գանձումներ են… կարմիր գծերի մասին էլ չասեմ, ինչի՞ համար մենք վճարենք մեր փողերով կառուցած քաղաքում: Ես հեռախոսիս մեջ 100 դրամ չունեմ, ինչի՞ պետք է 5000 դրամ վճարեմ: Թող կարմիր գծերը կատարեն դատախազության մոտ, կառավարության շենքի մոտ, այնտեղ կանգառն ու կայանելը արգելված է, երկու շարքով կառավարության աշխատողների մեքենաները կայանել են: Թող տանեն Պուշկինի դպրոցի մոտ կարմիր գծանշաններ գծեն, գիտենք` ում երեխաներն են այնտեղ սովորում»:

Նա նաեւ պնդեց իրենց պահանջը` անհապաղ կասեցնել բոլոր տեսախցիկների գործունեությունը, համաներում մինչեւ այժմ բոլոր ապօրինի տուգանքների համար, վերացնել կարմիր գծանշումները. «Կեղեքում են մեզ: Քաղաքում ինչքան մսոտ, մեղրոտ տեղ կա տեսախցիկ են դնում, որ կեղեքեն մեզ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30