Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վահրամ Բաղդասարյանը ՀՀԿ-ականներին չի՞ կարողանում կանչել ԱԺ նիստին

Հունիս 18,2014 13:09

Այսօր կառավարությունն ԱԺ-ին առաջարկել էր արտահերթ նիստն անցկացնել հատուկ ընթացակարգով՝ հագեցած ռեժիմով, եւ որոշ օրենքներ ընդունել եւ անցկացնել առաջին ընթերցմամբ՝ 24 ժամվա ընթացքում, ինչին ընդդիմացել էին պատգամավորները:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն առաջարկել էր 20 րոպե ընդմիջում՝ խմբակցությունների ղեկավարների եւ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ այդ հարցը քննարկելու եւ ընդհանուր հայտարարի գալու համար:

Ընդմիջումից հետո Գալուստ Սահակյանը սկսեց քվեարկության դնել կառավարության ներկայացրած օրենքները եւ 64 կողմ ձայներ հավաքելով՝ դրանք չընդունվեցին:
Հետո քվեարկության դրվեցին նախորդ նիստում քննարկված արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկված հարցերը՝ ՏՏ ոլորտի պետական աջակցության մասին, Շահութահարկի մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին եւ Եկամտահարկի մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Սակայն 63 կողմ եւ 2 ձեռնպահ ձայներով այս որոշումը նույնպես չընդունվեց:

Տեսնելով, որ իրավիճակը դուրս է վերահսկողությունից՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը խնդրեց 20 րոպե ընդմիջում՝ հավանաբար նիստից բացակայող ՀՀԿ-ականներին զանգելու եւ կանչելու:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30