Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գագիկ Խաչատրյան. «ՓՄՁ ոլորտը զարգացնելու համար պետք է ապահովել հնարավորինս շատ ցածր տոկոսադրույքով ու երկարաժամկետ վարկերով»

Հունիս 18,2014 12:50

Այսօր Երեւանում մեկնարկեց միկրոֆինանսավորման Հարավարեւելյան Եվրոպայի եվրոպական Հիմնադրամի (EFSE) տարեկան ժողովը, որի ընթացքում 16 անդամ երկրների ֆինանսական ոլորտի ներկայացուցիչներ քննարկեցին փոքր եւ միջին բիզնեսի ֆինանսավորման, ռիսկերի կառավարման եւ գյուղատնտեսության վարկավորման ոլորտում խնդիրները:

efse

Ժողովին բացման խոսքով հանդես եկավ ՀՀ Կենտրոնական Բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, որը նշեց,որ Հայաստանի համագործակցությունը EFSE-ի հետ սկսվել է 2010 թվականից. «Դրա համար կարեւոր նախապայման է հանդիսացել այն հանգամանքը, որ ֆոնդի նախաձեռնողներից էր գերմանական KFW բանկը, որի հետ համագործակցության ընթացքում մենք չենք ունեցել որեւիցե ձախողում»:

Ժողովի ընթացքում ելույթով հանդես եկավ նաեւ ՀՀ Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: Նա նույնպես ընդգծեց EFSE հիմնադրամի կարեւոր դերը փոքր եւ միջին ձեռնարկությունների ֆինանսավորման գործում: Պրն Խաչատրյանն ասաց, որ ՀՀ կառավարությունը նպատակ է հետապնդում ձեւավորել իրական փոքր եւ միջին ձեռնարկատիրություն, որի արդյունքում էականորեն կթեթեւանա ՓՄՁ-ների հարկային բեռը, որն էլ մեծ ազդեցություն կունենա ստվերային տնտեսության կրճատման վրա: «Մեր երկրում ՓՄՁ ոլորտը զարգացնելու եւ ընդլայնելու համար անհրաժեշտ է հնարավորինս շատ ցածր տոկոսադրույքով ու երկար ժամկետով մատչելի վարկերի ապահովումը: Նպաստավոր պայմաններով վարկավորումը անչափ կարեւոր է, քանի որ դրա բացակայության դեպքում շատ հեռանակարային ծրագրեր չեն իրագործվի: Նպաստավոր պայմաններով վարկավորումը կակտիվացնի ՓՄՁ ոլորտը:Այս առումով EFSE-ի ֆինանսավորումը մեծապես կարող է նպաստել ՓՄՁ-ների զարգացմանը»:

EFSE տարեկան ժողովի շրջանակներում հիմնադրամը Արարատբանկի հետ 12 մլն ԱՄՆ դոլարի փոխառության պայմանագիր կնքեց, որը նախատեսված է Հայաստանում միկրո եւ փոքր ձեռնարկատիրության վարկավորման համար:
Արարատբանկի վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ՓՄՁ-ների ֆինանսավորման նախագծերի համար EFSE-ն արդեն 4-րդ անգամ վարկ է տրամադրում Արարատբանկին. «Մեր նախորդ համաձայնագրերի շրջանակներում մենք վարկեր ենք տրամադրել ՓՄՁ-ներին 967 նախագծերի համար»:

Ընդհանուր առմամբ 2014 թվականի երկրորդ եռամսյակում EFSE-ն կունենա 43.9 մլն եվրո շրջանառվող ներդրումներ Հայաստանում:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30