Լրահոս
Օրվա լրահոսը

Կրկեսի շենքի տակ, կարելի է ասել` լիճ էր. «Հայոց աշխարհ»

Հունիս 18,2014 12:44

Երբ երկու տարի առաջ պայթեցվեց մայրաքաղաքի խորհրդանիշերից մեկի` կրկեսի շենքը, շատերը դա ցավով ընդունեցին: Այն ժամանակ կրկեսի ղեկավարները, ինչպես նաեւ շինարարները խոստացան նախկին կրկեսը ինչ-որ կերպ հիշեցնող, բայց ժամանակակից տեխնիկայով զինված, ինչպես նաեւ շատ ավելի մեծ մակերեսով ավելի գեղեցիկ շենք կառուցել:

Սակայն կարծես թե շենքի կառուցման ավարտը չի երեւում։ Պատճառը՝ «Երեւանյան կրկես» մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավար ՍՈՍ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հարցազրույցում:

-Ի՞նչ վիճակում են շինարարական աշխատանքները:

-Արդեն երկրորդ հարկն ենք կառուցում: Իսկ աշխատանքները ձգձգվեցին, որովհետեւ շենքի տակը ջուր, կարելի է ասել` լիճ էր, ու ջրահեռացման աշխատանքները մոտ վեց ամիս տեւեցին: Շնորհակալություն «Տաշիր գրուպ» ընկերությանը, որը ստանձնեց այդ դժվարին գործը, որպեսզի երկիրն ունենա ժամանակակից պայմաններին համապատասխանող կրկես:

Իսկ պետությունը չէր կարողանում կրկեսին տեր կանգնել, այն նույնիսկ Լինսի հիմնադրամի ծրագրում չընդգրկվեց. երեւի կրկեսին թարս էին նայում: Եվ նախկին շենքում ձմռանը դրսից ցուրտ էր, ամռանը` դրսից շոգ, բայց նույնիսկ մեկ օր կրկեսը չի դադարել աշխատել:

Բարի նախանձով եմ նայում, որ սպորտին, հատկապես օլիմպիական մարզաձեւերին, ֆուտբոլին այդքան ուշադրություն են դարձնում, բայց կրկեսի համար, ստեղծագործական տեսակետից, զրո լումա չի ներդրվել:

Ռուսլան ԹԱԹՈՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30