Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում իր երկրի ազգային հավաքականի խաղերը հեռարձակելու համար Գանայի կառավարությունն անում է ամեն բան:
Այդ նպատակով Գանան Կոտ դ’ Իվուարից 50 մեգավատ էլեկտրաէներգիա է գնել: Սակայն ըստ ամենայնի դա էլ է քչություն անում, ուստի երկրի իշխանությունները խոշորագույն ձեռնարկության՝ Ալյումինի գործարանի, ղեկավարությանը խնդրել են ժամանակավորապես կրճատել էլեկտրաէներգիայի սպառումը հեռարձակումներն անխափան կազմակերպել կարողանալու համար:
Գանան «G» խմբի առաջին խաղում 1:2 հաշվով պարտվել է ԱՄՆ-ին: «Սեւ աստղերը» դեռ պետք է հանդիպեն Պորտուգալիայի եւ Գերմանիայի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ blic.rs-ի