Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ հիշո՞ւմ եք՝ մի երկու շաբաթ առաջ, երբ քառյակը ներկայացրեց իր 12 կետերը… «Չորրորդ իշխանություն»

Հունիս 18,2014 12:18

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը երեկ հայտարարել է, թե եթե քառյակի ներկայացրած տասներկու կետանոց առաջարկները «բացարձակապես այն տեսքով լինեն», ինչպես ներկայացվել է, իրենք ոչ մի կետ էլ չեն ընդունելու, թեեւ շատ կետեր համապատասխանում են կառավարության որդեգրած քաղաքականությանը՝ «ուղղության առումով»։ Պարզ ասած՝ «բազառի տեղ կա»։ Ուրիշ բան, որ «բազառ անելու» ցանկություն կարծես թե առանձնապես չկա։ Քառյակն իր պահանջները ներկայացրել է ու մինչեւ սեպտեմբերի 30-ը ժամանակ տվել, ժամանակ՝ դրանք կատարելու եւ ոչ թե դրանց շուրջ բանակցություններ սկսելու համար։

Մի խոսքով՝ անհարմար բան ստացվեց։ Իսկ հիշո՞ւմ եք՝ մի երկու շաբաթ առաջ, երբ քառյակը ներկայացրեց իր 12 կետերը, մերձքաղաքական դաշտում ու իշխանամետ քարոզչամիջոցներում իսկական հիստերիա սկսվեց. քառյակին մեղադրում էին կառավարության հետ «տակից» համագործակցելու մեջ, նույնիսկ հեգնում էին, թե այդ 12 կետերը երեւի հենց կառավարությունում էլ գրվել են եւ այլն։ Իսկ առավել հայրենասերները (նրանք, ովքեր այնքան արմատականորեն են ընդդիմադիր, որ Սերժ Սարգսյանին թողած՝ Կոնգրեսին են «քլնգում») կուրծք էին ծեծում՝ սա ի՞նչ խայտառակություն է, իսկ ո՞ւր մնաց իշխանափոխության պահանջը եւ այլն։

Ու հիմա հանկարծ պարզվում է, որ ոչ մի պայմանավորվածություն էլ չկա։ Քառյակը Սերժ Սարգսյանից կառավարության հրաժարական է պահանջել, հրաժարվել է ընդգրկվել նոր կառավարության կազմում, նոր կառավարությունը կոնկրետ պահանջներ է ներկայացրել, եւ դրանք չկատարելու դեպքում խոստանում է դիմել ակտիվ քայլերի։ Սրանք են չոր փաստերը:

Մարկ ՆՇԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30