Անգամ ԲՀԿ-ական ու դաշնակցական պատգամավորներն իրենց մասնավոր զրույցներում չեն թաքցնում իրողությունն այն մասին, որ իրենք արեցին հնարավոր ամեն ինչ՝ Հովիկ Աբրահամյանին վարչապետ դարձնելու համար։ Իսկ երկրի տնտեսությունը քայքայելու մասին մտահոգություններն ընդամենն ամբոխահաճո հայտարարությունների անհրաժեշտություն էր։
Եվ այստեղ առաջանում է ամենագլխավոր հարցերից մեկը, ինչո՞ւ եւ ինչպե՞ս հենց Հովիկ Աբրահամյանը դարձավ Քառյակի համար ցանկալի թեկնածու։ Նախ՝ նա մարդկային իր շփումներում անկաշկանդ է եւ կարողանում է բոլորի հետ «լեզու գտնել», շատ արագ դաշնակցային հարաբերություններ հաստատել։ Ու այդ առումով Քառյակում գտնվող ուժերից ու գործիչներից որեւէ մեկի հետ շփումը չէր կարող նրա համար խնդրահարույց լինել՝ առավելեւս, որ նա թաքուն համոզել է գրեթե բոլորին, որ եթե ինքը վարչապետ դառնա, Քառյակի իրական նպատակը՝ Սերժ Սարգսյանի իշխանությունը տապալելու մասով, առավել հեշտ կստացվի:
Հիմա եկել է պահը՝ ծրագիրն իրագործելու համար։ Բայց նա միաժամանակ կարողանում է վստահելի լինել նաեւ Սերժ Սարգսյանի համար։
ՀՀ կառավարության գրեթե բոլոր անդամները նշանակվեցին Հովիկ Աբրահամյանի ճաշակով։ Հետեւաբար նրանք ընդունելի ու ընկալելի են Աբրահամյանի համար։
Կարդացեք նաև
Առավելեւս, որ բոլորն էլ սկսել են կամաց-կամաց հասկանալ, որ Սերժ Սարգսյանը գնացող է, ու պետք է Հովիկ Աբրահամյանի հետ լավ հարաբերություններ պահպանել՝ ապագայում առաջընթացն ապահովելու կամ գոնե ներկայիս կարգավիճակը պահպանելու համար։
«Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների համաձայն, Հովիկ Աբրահամյանն այս օրերին բացի վարչապետական գործառույթներից, զբաղված է նաեւ իր ապագային միտված հստակ ծրագրերի իրականացմամբ։ Նա Հանրապետական կուսակցության ներսում իր համար հենարան թիմ է ձեւավորում, որն, ի տարբերություն Տիգրան Սարգսյանի, առավել առարկայական դրսեւորումներ է ունենում։ Եվ շատ ՀՀԿ-ականներ արդեն վստահ են, որ կարճ ժամանակ անց Հովիկ Աբրահամյանը կկարողանա ՀՀԿ-ն տանել Սերժ Սարգսյանի «տակից»։
Վերլուծելով նորանշանակ վարչապետի գործունեությունը, կարելի է վստահ ասել, որ նա նվազագույնն իր առջեւ խնդիր է դրել 2018-ի նախագահական ընտրություններին ընդառաջ դառնալ Սերժ Սարգսյանի այլընտրանքային իրավահաջորդը։
Անի ՍՏԵՓԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում