Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արթուր Ջավադյան. «Եվրասիական տնտեսական միության տարածքում Հայաստանի եւ ԼՂՀ-ի միջեւ տնտեսական համագործակցությանը շարունակվելու է»

Հունիս 18,2014 11:54

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն այսօր պատասխանելով լրագրողների հարցերին, թե արդյո՞ք Եվրասիական Տնտեսական Միության անդամ դառնալուց հետո Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ֆինանսական համակարգերն առանձի՞ն են գործելու, թե՞ ոչ, ասաց, որ այդ հարցը դեռ չի քննարկվել, եւ ինքը այդպիսի բաժանում չի պատկերացնում:

Կենտրոնական բանկի նախագահն այսօր Հարավարեւելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամի (EFSE) տարեկան ժողովի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց, որ տնտեսական առումով դեռ հաստատված չէ թե ինչ է լինելու, քանի որ դեռ ոչ մի պայմանագիր ստորագրված չէ. «Պարզ չի նաեւ պայմանագրի ֆորմատը: Ինչ վերաբերում է տնտեսական համագործակցությանը, ապա վստահ եմ, որ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ այդ համագործակցությունը ինչպես եղել է, այդպես էլ շարունակվելու է»:

Պրն Ջավադյանը վստահեցրեց, որ Եվրասիական տնտեսական միության տարածքում Հայաստանի եւ ԼՂՀ-ի միջեւ լինելու է միասնական արժույթ եւ միասնական ֆինանսական տարածք: «Ցանկացած բանկ, ներառյալ` հայկական եւ արտասահմանյան բանկերը, հնարավորություն է ունենալու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բացել իր մասնաճյուղը»:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30