Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ճանաչված նկարիչը՝ Զվարթնոցի միջադեպի մասին. «Լուվրի միջով էլ վազել են, բայց չեն ստորացրել»

Հունիս 18,2014 11:28

Նկարիչ Արթուր Սարգսյանը Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Զվարթնոցի տաճարում կայացած հայտնի միջոցառմանը, որը հանրության մտահոգությունն է հարուցել եւ լայն քննարկման առարկա դարձել, նշեց, որ, օրինակ, Բերտոլուչիի ֆիլմերից մեկում երիտասարդների վազքի մրցույթ կա՝ անմիջապես Լուվրի միջով: «Բնականաբար, նախապես եկել են համաձայնության՝ կարելի՞ է վազել այդ տեղով կամ նկարահանում կատարել: Ինչ վերաբերում է Զվարթնոցին, մանրամասն տեղյակ չեմ, թե ինչ է տեղի ունեցել եւ որ ժամին: Ինքս կնախընտրեի, որ ցանկացած ընկերության միջոցառումը կայանար հուշարձանի ո՛չ աշխատանքային ժամերին ու օրերին, երբ այցելուներ չկան ու նրանց մուտքի համար խոչընդոտներ չեն լինի: Մյուս կարեւոր հանգամանքն այն է, որ պահպանված լինեն բարոյական նորմերը՝ չպղծվի քարը, չստորացնի Զվարթնոցը, կրոնը, մեր պատմամշակութային համակարգը…Եթե պատմական հուշարձանի տարածքում նորմերի մեջ միջոցառում է տեղի ունենում, ուրեմն նորմալ է, իսկ եթե ոչ՝ նման բաներ թույլատրող մշակույթի նախարարությունը պետք է փակվի ու նրա փոխարեն հայրենասեր, մշակույթի պահպան մեկ այլ կառույց ստեղծվի»,- ասում է արվեստագետը:

Արթուր Սարգսյանի համոզմամբ, չարժի 700000 դրամի համար Զվարթնոցի տաճարը վնասող քայլերի գնալ. «Եթե Աբովյան փողոցով քայլենք, ասենք Զվարթնոցի պահպանման համար գումար է հարկավոր, ժողովուրդը հաստատ կտա 1000-2000 դրամով, ու մեկ օրում ավելին կհավաքվի, քան ստորացման ու քծնանքի գնով հավաքվածը»:

Zvartnoc

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30