Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչում է խնդիրը, որ հուլիսի 1-ին նախանշված՝ ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության պայմանագրի ստորագրման հետ կապված ՀՀ իշխանություններն այդքան զգուշավոր են. «Ժողովուրդ»

Հունիս 18,2014 11:13

Եվ այսպես, դեպի շրջադարձային քայլը՝ Եվրասիական տնտեսական միությանն ան՚դամակցելու համաձայնագրի ստորագրումը, համենայն դեպս դրա նախանշված օրը՝ հուլիսի 1-ը, մնացել է ընդամենը տասներեք օր, սակայն առայժմ Հայաստանի իշխանության ներսում որեւէ մեկը հստակ տեղեկատվություն չունի՝ արդյոք դա իրականություն կդառնա։

Առհասարակ, սեպտեմբերի 3-ից հետո ստեղծվել է մի իրավիճակ, երբ Հայաստանի արտաքին քաղաքական որոշումների մասին ՀՀ ամենաբարձր ղեկավարությունն անգամ տեղեկացվում է պոստֆակտում ռեժիմով՝ այդ որոշումների կայացումից հետո։ Աբսուրդային է հնչում, սակայն այնպիսի տպավորություն է, որ անգամ Սերժ Սարգսյանն ինքը գնալով այս կամ այն վճռորոշ գագաթաժողովին կամ նիստին՝ մինչեւ վերջ չգիտի իր անելիքն ու ասելիքը, եւ որոշումները կայացնում է տեղում՝ ելնելով իրավիճակից։
Իհարկե, դրա համար կան բազմաթիվ պատճառներ, այդ թվում եւ՝ օբյեկտիվ, սակայն դա որեւէ կերպ չի արդարացնում Սերժ Սարգսյանին, կամ մեղմացնում նրա մեղքերը՝ Հայաստանի՝ որպես արժանապատիվ ինքնիշխան պետություն, աննախադեպ հեղինակազրկման հարցում։

Եվ հիմա, երբ Հայաստանին ասվել է՝ առանց Ղարաբաղի, իսկ ՀՀ նախագահի աթոռը զբաղեցնող Ս. Սարգսյանն էլ համաձայնել է, անհասկանալի է, թե էլ ինչում է խնդիրը, որ հուլիսի 1-ին նախանշված՝ ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության պայմանագրի ստորագրման հետ կապված ՀՀ իշխանություններն այդքան զգուշավոր են ու քչախոս:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30