Երեւան: Մեդիամաքս: Նախորդ շաբաթվա վերջին «Զվարթնոց» տաճարի հարակից տարածքում «Տրոյկա Դիալոգ» ընկերության գործընկերների կողմից անցկացված միջոցառման վերաբերյալ սոցիալական ցանցերում քննարկումների եւ ԶԼՄ-ներում հրապարակումների կապակցությամբ Մեդիամաքս-ի թղթակիցը մեկնաբանության խնդրանքով դիմել է գործարար եւ բարերար Ռուբեն Վարդանյանին, ով երկար տարիներ գլխավորել է “Տրոյկա Դիալոգը”:
Տվյալ տարածքում ոչ հազվադեպ են անցկացվում հարսանիքներ եւ այլ ժամանցային միջոցառումներ, որոնք չգիտես ինչու պակաս հետաքրքրության կամ ոչ հավաստի մեկնաբանությունների առիթ են դառնում, քան «Տրոյկա Դիալոգի» գործընկերների բարեգործական երեկոն, որոնցից շատերը «Տաթեւի վերածնունդ», UWC Dilijan միջազգային դպրոցի եւ Հայաստանում մեր այլ նախագծերի դոնորներն են:
Միեւնույն ժամանակ, պետք է խոստովանել, որ զանգվածային միջոցառման կազմակերպումը զերծ չի մնացել կապալառուի կողմից թույլ տված ցավալի թերություններից: Մասնավորապես, տարածքում աշխատող աշխատակիցներից ոմանք բարեգործական երեկոյի ավարտից հետո հագնված են եղել ոչ պատշաճ կերպով, եւ կապալառուի կողմից արվել են համապատասխան եզրակացություններ»,- ասել է Ռուբեն Վարդանյանը:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում
Կարդացեք նաև