Լրահոս
Օրվա լրահոսը

Վարորդներին հատկապես ուրախացրել է սահմանված ժամկետում տուգանքը չվճարելու համար նախատեսված պատժամիջոցի փոփոխությունը. «Հրապարակ»

Հունիս 18,2014 11:01

«Չէինք սպասում, որ այսքան դրական փոփոխություններ կարելի է անել։ 7 տարի է՝ պայքարում էինք եռապատիկը, հնգապատիկը վերացնելու համար։ Դուրս եկավ, որ կամք ունենալու դեպքում մեկ ամսում կարելի է անել»,- ասաց «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը՝ խոսելով ՀՀ վարչական իրավախախտումների օրենսգրքում փոփոխություն կատարելու նախագծի մասին, որով փոփոխություններ են արվելու երթեւեկության կանոնների խախտումների համար սահմանված տուգանքներում։

Վարորդներին հատկապես ուրախացրել է սահմանված ժամկետում տուգանքը չվճարելու համար նախատեսված պատժամիջոցի փոփոխությունը։ Գործող կարգի համաձայն, տուգանքի վճարումը 30 օրում չկատարելու դեպքում եռապատկվում է, իսկ 60 օր հետո՝ հնգապատկվում։ Առաջարկվող նախագծով եռապատկման փոխարեն տուգանքը պետք է ավելանա 25 տոկոսով, իսկ հնգապատկման փոխարեն՝ 50 տոկոսով։
Փոխարենը որոշ խախտումների համար խստացումներ են նախատեսված։ «Ովքեր կգերազանցեն թույլատրելի արագությունը 51-80 կմ/ժ-ով, կկիրառվի 200 հազարի չափով տուգանք, իսկ 81 կմ/ժ-ով եւ ավելի գերազանցելու դեպքում՝ 500 հազար դրամի չափով»,-ասաց արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանը։

Աննա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30