Հատուկ ֆուտբոլի աշխարհի առաջնությանը հետեւելու նպատակով Բրազիլիայի մայրաքաղաքում ստեղծվել է ֆան գոտի, որը տեղավորում է 30 հազար ֆուտբոլասեր:
Բրազիլիա-Մեքսիկա խաղի ժամանակ այնտեղ ոչ մի ազատ տեղ չի եղել: Իսկ ահա Ռուսաստան-Հարավային Կորեա հանդիպմանը հետեւել է ընդամենը 2 հազար մարդ ու նրանցից միայն մեկն է երկրպագել Ֆաբիո Կապելլոյի թիմին: Այդ ֆուտբոլասերը բրազիլացի է եղել, որը շատ ընկերներ ունի Ռուսաստանում եւ երազում է գոնե մեկ անգամ հյուրընկալվել նրանց:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ sport.ru.msn.com-ի
Կարդացեք նաև