Լրահոս
Օրվա լրահոսը

Արտոնություններ հայ միգրանտներին՝ մինչեւ Եվրասիական միություն մտնելը. «Հրապարակ»

Հունիս 18,2014 10:38

«Հունվարի 1-ից մինչեւ մարտի 1-ը, երեք ամսվա ընթացքում, շուրջ 580 հազար մարդու արգելված է եղել մուտքը Ռուսաստան, որից 524 հազարը եղել են ԱՊՀ քաղաքացիներ։ Եվ հիմա արդեն, մայիսի վերջին, էդ թիվը հասել է 800 հազարի, որից 34 հազարը հայեր են»։ Հերմինե Նաղդալյանը հավելեց. իրենք խնդրել են, որ այդ անձանց հանդեպ մուտքի արգելքը հանվի, եւ նշեց, որ, բացի այդ, իրենք ունեն տեղեկատվություն, որ եւս 170 հազար հայեր էլ ՌԴ-ում գտնվում են ռիսկի գոտում, այսինքն՝ Վարչական օրենսգրքի այս կամ այն խախտում են թույլ տվել, եւ նրանց դուրս գալու դեպքում, վերադառնալիս, կընկնեն արգելքի տակ եւ չեն կարողանա նորից մուտք գործել Ռուսաստան։ Այս կապակցությամբ Հերմինե Նաղդալյանն ասաց, որ իրենք առաջարկել են մուտքի արգելանք սանկցիան այդ քաղաքացիների նկատմամբ չկիրառվի, եւ այն մարդկանց համար, որոնց նկատմամբ կիրառվել է այդ արգելանքը, համաներման տարբերակներ մշակվեն, եւ այս հարցում պարոն Ռամադանովսկին իր պատրաստակամությունն է հայտնել՝ քննարկելու առաջարկները։

Ինչ վերաբերում է նոր մեկնողներին, որոնց դեպքում ընդամենը երեք ամիս ժամկետ է սահմանվում, Հ. Նաղդալյանն ասաց, որ դա Մաքսային միությանն անդամակցելուց հետո հանվելու է, քանզի ՄՄ անդամ երկրների միգրանտների համար գոյություն ունի ավելի բարենպաստ ռեժիմ, որը թույլ է տալիս 30 օր առանց գրանցվելու (ռեգիստրացիայի) գտնվել ՄՄ անդամ երկրի տարածքում, ինչպես նաեւ առանց աշխատանքի թույլտվության աշխատել ՄՄ անդամ երկրներում, այսինքն՝ դա թույլ է տալիս առանց պետության կողմից աշխատանքի թույլտվության, միայն մասնավոր կողմի աշխատանքային պայմանագրի դեպքում մնալ եւ աշխատել տվյալ երկրում։

«Այս պայմանները գործելու են 2015 թ. հունվարի 1-ից, երբ պաշտոնապես մենք կանդամակցենք ԵՏՄ-ին եւ ՄՄ-ին, բայց, բացի դրանից, մենք սկսեցինք ռուսական կողմի հետ բանակցությունների մի շարք, որով խնդրում ենք, որ այս թույլտվությունը տրվի հայ միգրանտներին մինչեւ Եվրասիական միություն մտնելը։ Եվ ես կարծում եմ, որ էդ մեմորանդումը շատ շուտով կստորագրվի»,- ասաց ԱԺ փոխնախագահը։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30