Երբեմն, երբ գրում եմ մշակույթի մասին, արձագանքը լինում է մոտավորապես այսպիսին` «այ ախպեր, մարդիկ սոված են` ի՞նչ մշակույթ»: Դա գալիս է այդ բառի չափից դուրս նեղ իմաստավորումից: Իբր դա ինչ-որ «հոգեւոր սնունդ» է, որը պետք է հակադրվի նյութականին: Իրականում` երբ դուք կարողանում եք բանավիճել` առանց դիմացինին վիրավորելու, դա մշակույթ է: Երբ դուք ժամանակին եք գալիս աշխատանքի եւ այդտեղ փորձում եք օգտակար արդյունք ստանալ, դա նույնպես մշակույթ է: Եթե դուք ամեն օր ձգտում եք կատարելագործել թե ձեզ եւ թե ձեր գործը` դա դարձյալ մշակույթ է: Կամ` երբ դուք առավոտվանից գիշեր լաց եք լինում ձեր եւ ազգի դառը ճակատագրի վերաբերյալ՝ դա էլ է մշակույթ: Մշակույթ է ցանկացած ավանդույթ, մտքի ցանկացած ուղղվածություն, որը տարիներով, տասնամյակներով, դարերով մշակվում է եւ դառնում մտածելակերպի անբաժանելի մաս: Այդ առումով ակնհայտ է, որ վերջին 23 տարում մեր պետական, քաղաքական եւ արտադրական մշակույթը արագ եւ էական արդիականացման կարիք ուներ եւ ունի, ինչը մենք, տարբեր պատճառներով, չենք կարողացել անել: Մշակույթի զարգացման մեխանիզմը պահպանման եւ արդիականացման ճշգրիտ համատեղման մեջ է: Անկախ պետություն դառնալով՝ մենք չենք կարողացել զարգացնել նաեւ պահպանման մշակույթը: Ճիշտ հակառակը` տուրք ենք տվել տգետ բարբարոսությանը:
Այն գերատեսչությունը, որը կոչված է այդ պահպանմանն ու զարգացմանը նպաստելուն, չի նպաստում ոչ մեկին, ոչ մյուսին: Ես վստահ չեմ, որ մշակույթի նախարարության գլխավոր առաքելությունն է ՊՈԱԿ-ներ ստեղծելն ու դրանց միջոցով փող աշխատելը: Պետական բիզնեսը տվյալ դեպքում ընկալվում է որպես հակամշակութային գործունեություն:
Սկզբում նման ոտնձգություն կատարվեց Գառնու տաճարի նկատմամբ, ինչը, բարեբախտաբար, առայժմ կանխվել է, եւ տաճարի կողքին ուտել-խմելու տեղ չի կառուցվել: Հիմա նույնը կատարվում է Զվարթնոցի տաճարի հետ: Այդ նախարարության պատասխանատուներին եւ նրա ՊՈԱԿ-ներին, հավանաբար, ոչ ոք չի բացատրել, որ հավատքի, առավել եւս` քրիստոնեական տաճարը (թեկուզ՝ նախկին) խրախճանքի վայր չէ, որ կան տեղեր, որտեղ քեֆեր կամ, եթե ուզում եք` «փարթիներ» չի կարելի անել ոչ մի գումարի` ոչ 700 000, ոչ էլ 7 միլիոն դրամի դիմաց: Ի դեպ, որեւէ ձեւով չեմ հասկանում, թե ինչպես է ՊՈԱԿ-ը` պետական ոչ առեւտրային կազմակերպությունը, զբաղվում առեւտրով, այն էլ` տաճարում: Մշակույթը նաեւ քաղաքականություն է: Ներքին` նման դեպքերից հետո մենք ինչպե՞ս պետք է հորդորենք որեւէ մշակութային հուշարձանի մոտ խորոված ուտողներին, որ նրանք չաղտոտեն տաճարի շրջակայքը: Արտաքին` այսքանից հետո մենք ինչպե՞ս պետք է մեղադրենք թուրքերին եւ ադրբեջանցիներին, որ նրանք պղծում են մեր հուշարձանները: Չէ, ինչ ուզում եք ասեք` մշակույթը կարեւոր բան է:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
սպասքից օգտվելը ճաշելիս նույնպես մշակույթ է:Այսինքն ինչ որ բան,որը երկար տարիների ընթացքում մշակված է և համարվում է գեղեցիկ:Բայց մենք, հայերս, երբեք չենք օգտագործում այդ բառը կենցաղում որոշակի հաջողություններ ձեռք բերած մարդու համար:Մենք դաստիարակված,կրթված մարդուն, երբեք չենք ասում մշակութային մարդ- культурный человек:Ձեր նշած սովորույթների համար, մենք ունենք կենցաղային բառ,որը կոչվում է քաղաքակրթություն:Մշակույթ ասելով, մենք հասկանում ենք եկեղեցի, արվեստ,գրադարան,որոնք չեն կրում իրենց մեջ կենցաղ:Այսպիսով ,մշակութայնին վայր չի կարող հանդիսանալ այն վայրը, որը իր մեջ կրում է կենցաղ`ուտել,(նույնիսկ պատառաքաղով)խմել,բարձր խոսել,կռվել,և այլն:Մեր բոլոր մշակութային վայրերում պետք է օրենքով,այս ամենն արգելվի:Նույնիսկ վարչական տույժ սահմանվի խախտողների համար,Ձեր սիրած արագաչափերի միջոցով:ՃՃՃՃ
Եթե կարելի է փողոցում կրակել,մարդ սպանել,դանակահարել ու մնալ անպատիժ, ապա ինչու չի կարելի Զվարթնոցի կամ Մայր տաճարի բակում կերուխում անել: Գուցե նման տեղերում քյաբաբը ավելի “համեղ” է: Բայց պետք է հիշել’ որ նման հաճույքից կարող են օգտվել միայն կրակողների,սպանողների,դանակահարողների հովանավորները: Ինչ պակաս մշակույթ է որ:
Հոդվածի վերջին մասի պատասխանը. Պառլամենտը ընդունում է օրենք, որով Մշակույթային արժեքները պղծելու բացառիկ իրավունք ունի միայն մշակույթի նախարարությունը։
Այդ դեպքում, որեւէ մշակութային հուշարձանի մոտ խորոված ուտողներին հացնում եք.«Ունեք մշակույթի նախարարության թույլատրությունը?»։ Եթե չունեն՝ զանգում եք ոստիկանություն, գալիս բռնում են և տուգանում..))).. Հորդորելու կարիք կա։ Հորդորը՝ պետություն չունեցողների համար է, պետություն ունեցողները օրենքից են օգտվում։
«Եթե դուք ամեն օր ձգտում եք կատարելագործել թե ձեզ եւ թե ձեր գործը` դա դարձյալ մշակույթ է»: ..))).. Քահ-քահ ծիծաղում եմ ..))).. դա մշակույթ չէ, դա մրցակցությանը դիմանալու անհրաժեշտություն է։ Մրցակցությունը նույնպես մշակոույթ չէ, դա տվյալ սիստեմում արտադրության կազմակերպմն հետևանք է։ Չկա մրցակցություն՝ չկա ինքնակատարելագործման ստիմուլ։
«երբ դուք կարողանում եք բանավիճել` առանց դիմացինին վիրավորելու, դա մշակույթ է»։ Կանադացին և հնդիկը վիրավորվում են տարբեր բաներից։ Երբ բանակցում ես սենյակում միաժամանակ ներկա կանադական և հնդկական ներկայացուցիչների հետ (իմ հետ պատահել է ..))..), ինչ֊որ մեկը անպայման վիրավորվելու է։
(Ռուսին ասում ես, որ նա մատակարարում ուշացրել է՝ ստանում ես պատասխան՝ «դու իմ վրա կասկածում ես?», նույն բանը սաում ես կանադացուն, մի րոպեով ներողություն է խնդրում, անցնում է կողքի սենյակը՝ և ուշադիր նորից կարդում է իր ստորագրած պայմանագիրը։ Մի 20 րոպեից հետ կգա՝ եթե ճիշտ էիր ասել՝ ներողություն կխնդրի և զեղչեր կստանաս, եթե սխալվել էիր՝ գլուխդ կջարդի (հանդարտ և միայն խոսքով)։
Մնում է Ա. Աբրահամյանը (և մյուսները) կոնկրետ որոշեն, իրենք ով են, կոնկրետ ինչից են վիրավորվում և ինչպես պետք է իրենց հետ բանակցվի..)))..
Թե չէ, տեղ-տեղ, կամ Հնդիկ են, կամ Ռուս կամ Կանադացի..))).. Այդպես չի լինում..)))..
Մշակույթը մնաց նախկին դարում. Ինչ մշակույթ եթե կա Պետական բիզնես …