Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով հարցին, թե երբ է Հայաստանը ստորագրելու Եվրասիական միությանն անդամակցելու պայմանագիրը, ասել է, թե կա ԵՏՄ Բարձրագույն խորհրդի որոշում, որ անդամակցության պայմանագիրը ստորագրման պետք է պատրաստել մինչև հուլիսի 1-ը: Քոչարյանն այդպես էլ հստակ օր չի ասել, ի պատասխան լրագրողների հարցի:
Զարմանալի չէ, որովհետև Շավարշ Քոչարյանն ի՞նչ իմանա կամ որտեղի՞ց իմանա, թե երբ է Հայաստանը ստորագրելու Եվրասիական միությանն անդամակցելու պայմանագիրը, կամ ստորագրելո՞ւ է արդյոք: Եվ սա անհայտ է ոչ միայն Շավարշ Քոչարյանի, այլև Հայաստանի իշխանությունների համար ընդհանրապես:
Խնդիրն այն է, որ Հայաստանի ստորագրության հարցը գտնվում է Պուտինի իրավասության ներքո, և երբ որ ՌԴ նախագահը կասի կամ կհամարի, որ Հայաստանը պետք է անդամակցի ԵՏՄ-ին կամ կարող է անդամակցել, այն ժամանակ էլ կապահովի Հայաստանի ստորագրության արարողությունը: Այնպես որ, Շավարշ Քոչարյանին կամ Հայաստանի որևէ այլ պաշտոնյայի այս մասին հարցնելը միանգամայն ավելորդ է՝ նրանք ոչ թե գաղտնի են պահում ինչ-որ բան, այլ պարզապես ոչ մի բան չգիտեն այդ մասին: Իսկ ՌԴ նախագահ Պուտինի որոշումն էլ կախված է, բնականաբար, ոչ Հայաստանից, այլ Ղազախստանից, Ադրբեջանից, Թուրքիայից, բոլորից` բացի Հայաստանից:
Մուսա Միքայելյան
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում