Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ

Հունիս 18,2014 00:32

Հունիսի 17-ին Բեռլինում կայացավ Հայաստանի և Գերմանիայի արտաքին գործերի
նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հանդիպումը։
Ողջունելով Հայաստանի ԱԳ նախարարին` Գերմանիայի արտաքին քաղաքական
գերատեսչության ղեկավարն ասաց, որ ջերմությամբ է հիշում դեռ 6 տարի առաջ՝
2008թ. հունիսին իրենց ունեցած առաջին հանդիպումը, գոհունակություն
հայտնեց երկու երկների միջև հաստատված բարձր մակարդակի ակտիվ քաղաքական երկխոսության կապակցությամբ և ընդգծեց, որ Գեմրմանիան շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցության առավել զարգացմամբ։

Շնորհակալություն հայտնելով Բեռլին այցելելու հրավերի համար` նախարար
Նալբանդյանը նշեց, որ վերջին երկու տասնամյակների ընթացքում
հայ-գերմանական հարաբերությունները կանոնավոր կերպով զարգացել են, իսկ
վերջին շրջանում նոր թափ են ստացել, որի վկայություն են երկու երնրերի
միջև հաստատված քաղաքական երկխոսությունը, բարձր մակարդակի
փոխայցելությունները։ Նախարարը վստահություն հայտնեց, որ համատեղ
հետևողական ջանքերով երկու երկների միջև համագործակցությունը հնարավոր է
առավել խորացնել և ընդլայնել։ Հայաստանի արտգործնախարարը շեշտեց, որ
Գերմանիան Եվրոպայում Հայաստանի գլխավոր տնտեսական գործընկերներից է,
շարունակական աջակցություն է ցուցաբերում Հայաստանի զարգացմանն ուղղված
ծրագրերին:

Նախարարները գոհունակությամբ ընդգծեցին, որ առկա է շուրջ երեք տասնյակ
պայմանագիր և համաձայնագիր ներառող ամուր իրավապայմանագրային դաշտ,
զարգանում է փոխգործակցությունը միջազգային կազմակերպություններում,
բարձր մակարդակի վրա են գտնվում միջխորհրդարանական շփումները,
ընդլայնվում են գործարար կապերը՝ Հայաստանում գործում են գերմանական
կապիտալով մոտ 100 ընկերություն, ակտիվանում է գիտակրթական և
մշակութային համագործակցությունը: Զրուցակիցները գոհունակությամբ նշեցին,
որ Հայաստանն ու Գերմանիան արդյունավետ համագործակցում են խաղաղապահ
գործողությունների շրջանակներում, մասնավորապես Աֆղանստանում։

Հայաստանի և Գերմանիայի արտգործնախարարները անդրադարձան միջազգային և տարածաշրջնայաին մի շարք խնդիրների՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ
ընթացող բանակցություններին, Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումներին,
սիրիական ճգնաժամին, Իրաքում տիրող իրավիճակին:

Նախարար Նալբանդյանը գերմանացի գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան
հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային
հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը:

Նախարարներն անդրադարձան Հայաստան – Եվրոպական միություն
հարաբերություններին: Ընդգծվեց, որ երկուստեք պատրաստակամություն է
հայտնվել շարունակել համապարփակ համագործակցությունը բոլոր հնարավոր
ոլորտներում։

Հայաստանի և Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների
ղեկավարները պայմանավորվեցին շարունակել պարբերական հանդիպումները։

Նախարար Նալբանդյանը հրավիրեց Գերմանիայի արգործնախարարին այցելել Հայաստան։

Էդվարդ Նալբանդյանը և Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ճեպազրույց ունեցան
լրագրողների հետ։

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ վարչապետ Անգելա Մերկելի
արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Քրիստոֆ Հոյսգենի հետ: Զրուցակիցները հանգամանալից քննարկեցին միջազգային և տարածաշրջանային մի շարք հարցեր։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30