Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի ութ խմբերից հինգում ազգային հավաքականներն արդեն անցկացրել են մեկնարկային հանդիպումները. Բրազիլիա-Խորվաթիա` 3:1, Մեքսիկա-Կամերուն` 1:0, Իսպանիա-Հոլանդիա` 1:5, Չիլի-Ավստրալիա` 3:1, Կոլումբիա-Հունաստան` 3:0, Կոտ դ’Իվուար-Ճապոնիա` 2:1, Ուրուգվայ-Կոստա-Ռիկա` 1:3, Անգլիա-Իտալիա` 1:2, Շվեյցարիա-Էկվադոր` 2:1, Ֆրանսիա-Հոնդուրաս` 3:0:
Նշված խմբերում առաջին տուրից հետո հավաքականները դասավորվել են այսպիսի հաջորդականությամբ (մրցաշարային աղյուսակներում հավաքականների դիմաց նշված է անցկացրած հանդիպումների եւ վաստակած միավորների քանակը):
«A» խումբ
Բրազիլիա 1 3
Մեքսիկա 1 3
Կամերուն 1 0
Խորվաթիա 1 0
Կարդացեք նաև
«B» խումբ
Նիդեռլանդներ 1 3
Չիլի 1 3
Ավստրալիա 1 0
Իսպանիա 1 0
«C» խումբ
Կոլումբիա 1 3
Կոտ դ’Իվուար 1 3
Ճապոնիա 1 0
Հունաստան 1 0
«D» խումբ
Կոստա-Ռիկա 1 3
Իտալիա 1 3
Անգլիա 1 0
Ուրուգվայ 1 0
«E» խումբ
Ֆրանսիա 1 3
Շվեյցարիա 1 3
Էկվադոր 1 0
Հոնդուրաս 1 0
Նախորդ գիշեր «F» խմբում Արգենտինան ոչ հեշտ պայքարում 2:1 հաշվով առավելության էր հասել Բոսնիա եւ Հերցեգովինայի նկատմամբ, իսկ երեկ երեկոյան այդ խմբում Իրանն ուժերը չափեց Նիգերիայի հետ:
Աշխարհի 20-րդ առաջնությունն առայժմ առանձնանում է գոլերի առատությամբ, ինչն ավելի հետաքրքիր է դարձնում այն: Արդեն ձեւավորվել է ռմբարկուների խումբը: Քարիմ Բենզեման (Ֆրանսիա), Ռոբին Վան Պերսին եւ Արյեն Ռոբենը (երկուսն էլ` Հոլանդիա), ինչպես նաեւ Նեյմարը (Բրազիլիա) մեկ խաղում մրցակցի դարպասը գրավել են 2-ական անգամ: Եվս 26 ֆուտբոլիստ խփել է մեկական գոլ: Իսկ ահա հոնդուրասցի Նոել Վալյադարես, բոսնիացի Սեադ Կոլաշինաց եւ բրազիլացի Մարսելո եռյակը բացել է սեփական դարպասը գրավողների ցանկը:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
17.06.2014