Հյուսիսային պողոտան վերածվել է ավերակների: Նախկինում մարդաշատ այս հատվածն ամայացել է, այս օրերին պողոտայով մեկ հսկայական քարաբեկորներ են թափված, եւ փողոցը փոշու ու կեղտի մեջ կորած է: Ընդամենը 7 տարեկան Հյուսիսային պողոտան կրկին շինհրապարակի է վերածվել: Այս անգամ պողոտայով հետաքրքրված է «Տաշիր գրուպ» ընկերությունը, որը որոշել է պողոտայի՝ ժամանակին արված անորակ բետոնը փոխարինել երկարաժամկետ սալիկներով:
Լուսանկարները՝ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
17.06.2014