Այսօր Լեհաստանի Կատովիցե քաղաքում մեկնարկած ազատ ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականից մրցագորգ մտավ չորս ըմբիշ՝ Մխիթար Գրիգորյանը՝ 50 կգ քաշային կարգ, Գոռ Գրիգորյանը՝ 60 կգ, Սուրեն Խաչատրյանը՝ 74 կգ եւ Վիկտոր Կազիշվիլին՝ 96 կգ:
Մեր տղաներից միայն Գոռ Գրիգորյանը սփոփիչ գոտեմարտում բրոնզե մեդալի համար պայքարելու իրավունք ստացավ եւ քիչ առաջ միավորների 4:2 առավելությամբ հաղթեց թուրք Մեհմեդի Ալի Դալյակին՝ նվաճելով իր տարիքային խմբի Եվրոպայի բրոնզե մեդալը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ