«Ռոսիա սեգոդնյա» տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն, ՎԳՌՏԿ-ի (Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերության) փոխտնօրեն Դմիտրի Կիսելյովը օրերս ՀՀ խորհրդարանում հայտարարեց, որ ռուսաց լեզվի դերը Հայաստանում փոքրանում է օրեցօր, հավելեց նաեւ` հնարավոր չէ մշակութային առումով ինտեգրվել մի կողմի, իսկ անվտանգության առումով` մյուս կողմին:
Չափազանցվա՞ծ էին Հայաստանում բորբոքված կրքերը ընդդեմ Կիսելյովի գնահատականների, թե՞ դրանք պետք է ընկալել որպես Կրեմլից կոնկրետ հրահանգ: Այս առիթով «Առավոտ»-ի հետ զրույցում քաղաքագետ Արմեն Գրիգորյանը նկատեց. «Ներկայումս արդեն բացահայտ կերպով պահանջում են բուն ինքնությունից հրաժարում` դարձյալ «անվտանգության» դիմաց: Հայաստանում իշխող վարչախմբի օժանդակությամբ դե ֆակտո բռնակցման գործընթաց է տեղի ունենում, որը հաջողությամբ ավարտին հասցնելու համար ուզում են նաեւ լեզվի խնդիրը լուծել»:
Արմեն Գրիգորյանի հետ հարցազրույցը կարդացեք վաղվա տպագիր «Առավոտ»-ում:
Կարդացեք նաև
«Aravot.am»-ի կայքում հարցազրույցն ամբողջությամբ կտեղադրվի ավելի ուշ:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ