Լրահոս
Օրվա լրահոսը

Մրցույթ-փառատոն, որի հաղթողները դրամական պարգևներ չեն ստանա՝ դրանց բացակայության պատճառով

Հունիս 17,2014 20:47

Հունիսի 18-19-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Կովկասի առաջնություն» խորագրով երգի և պարի մրցույթ-փառատոն:

Միջազգային փառատոնների կովկասյան ասոցիացիայի նախագահ, մրցույթ-փառատոնի կազմակերպիչ Արման Ղուկասյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ Հայաստանում առաջին անգամ է անցկացվում այսպիսի մեծամասշտաբ մրցույթ-փառատոն, որին մասնակցում են տարբեր ազգերի ու ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ:

«Թեև մրցույթ-փառատոնը «Կովկասի առաջնություն» խորագիրն ունի, բայց դա չի նշանակում, որ միայն կովկասյան երկրներն են մասնակցում»,- ասաց Ա. Ղուկասյանը և տեղեկացրեց, որ փառատոնին մասնակցելու ցանկություն են հայտնել երեսուն ազգի ներկայացուցիչներ, որոնցից, սակայն միայն տասնութը կմասնակցեն:

Բանախոսի խոսքով՝ փառատոնը, ընդհանուր առմամբ, կունենա 400-500 մասնակից:

Այն կմեկնարկի վաղը` Գ. Սունդուկյանի անվ. ազգային ակադեմիական թատրոնի հարակից այգում: Կսկսվի շքերթով, որին կհաջորդի մրցույթը:

Ա. Ղուկասյանը տեղեկացրեց նաև, որ մրցույթն անցկացնում են առանց տարիքային սահմանափակման. «Պարզապես, առանձնացրել ենք վեց տարիքային խմբեր, որոնք բոլորն էլ պատվոգրեր կստանան: Հաղթողներին կառանձնացնենք, սակայն դրամական պարգևներ չեն լինի, որովհետև առայժմ չունենք այդ հնարավորությունները»,- ասաց մրցույթ-փառատոնի կազմակերպիչը:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30