Լրահոս
Օրվա լրահոսը

Գլենդելի քաղաքապետը` ԱՄՆ-ի այս քաղաքում 30 հազար գյումրեցի բնակիչ ունենալու ու Գյումրու դերը հայրենիքում չգիտակցելու մասին. (Տեսանյութ)

Հունիս 17,2014 20:42

Այսօր ճանաչողական այցով Գյումրիում էր Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանը: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, նրան հյուրընկալելով քաղաքապետարանում ու ներկայացնելով իր աշխատակազմին, ասաց. «Հարգելի հյուրեր և լրագրողներ, այսօր մեզ համար շատ բարձր պատիվ է, որ Գյումրիում է գտնվում Գլենդել քաղաքի քաղաքապետը, բերեք ողջունենք նրա այցը, ծափահարություններ… Զարեհ Սինանյանին ես համարում եմ իմ լավ ընկերը, մարդ, որին հարգում եմ, հայ ազգի զավակ, որը ունի շատ բարձր արժանիքներ, որը կարողացել է շատ քիչ տարիների ընթացքում այսօր ընտրվել Գլենդելում քաղաքապետ: Նա ապրել է Երևանում, երևանյան ծնունդ է և երևի հայազգի հետ կապված առաջին դեպքն է, որ հայաստանցին կարող է լինել քաղաքապետ, մանավանդ Գլենդել քաղաքի»:

Սամվել Բալասանյանը նաև հիշեցրեց, որ Գլենդելի քաղաքապետի հետ ինքը հանդիպել է հունվարին, երբ այցելել էր ԱՄՆ ու այնտեղ ձեռք էին բերել պայմանավորվածություն Գյումրին ու Գլենդելը քույր քաղաքներ դարձնելու մասին: Ի դեպ, այս հանդիպմանը մասնակցում էր նաև ԱԺ պատգամավոր Արման Սահակյանը, որը Գլենդելում ևս մասնակցել է երկու քաղաքապետերի հանդիպմանը: Սամվել Բալասանյանը նաև հայտարարեց, որ Գլենդելը հարազատ է գյումրեցիների համար,  որովհետև այնտեղ ապրում է մոտ 30 հազար գյումրեցի: «Չեմ ուզում թիվը ֆիքսել, 30 հազար են , բայց գյումրեցիների լուրջ թվաքանակ կա Գլենդելում, ճի՞շտ է պարոն Սինանյան»,- հարցրեց Գյումրու քաղաքապետը:

Այնուհետ Սամվել Բալասանյանը խոսքը տվեց Գլենդելի քաղաքապետին: Վերջինս այնպես հետաքրքիր խոսեց Գյումրիի ու գյումրեցիների մասին, կարծես հենց ինքը լիներ Գյումրիի քաղաքապետը:

Զարեհ Սինանյանն ասաց. «Գյումրին հայրենիքի, Հայաստանի համար շատ կարևոր քաղաք է, մեր Հյուսիսային մայրաքաղաքն է, թեև հաճախ չի գիտակցվում Գյումրիի դերը, գինն ու կշիռը մեր ազգում, չեմ հասկանում թե ինչո՞ւ, ես համենայնդեպս շատ լավ եմ գիտակցում»:

Գլենդելի քաղաքապետը խոսեց երկու քաղաքների միջև հետագա հարաբերություների ստեղծման մասին, Գլենդելում գյումրեցիների կողմից հ/կ ստեղծելու մասին, ասաց` պիտի տեսնեն, թե ինչպես կարելի է ավելի լավ ծառայել Գլենդելում ապրող գյումրեցիներին:

Մանրամասները` տեսանյութում

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30