ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի մահափորձի դեմ գործով երկարատեւ ազատազրկման դատապարտված, էպոսագետ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանը ԱՊՊԱ-ին չի ենթարկվել, ճանապարհային ոստիկանությունն էլ «նեղված» վարչական վարույթ է հարուցել, տույժի պահանջ ներկայացրել:
Վ.Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանն էլ դիմել է վարչական տույժի հարցը վերանայելու խնդրանքով:
Ինչ է կատարվել:
Այս տարվա մայիսի վեցին Վարդան Սեդրակյանն իր մեքենայով չի ենթարկվել ԱՊՊԱ-ային, իրավախախտման հեղինակ դարձել:
Կարդացեք նաև
Ոստիկանության համար կարեւոր չէ այն, որ նրա մեքենան անցյալ տարվանից գտնվում է ազգային անվտանգության ծառայությունում, որ Վարդան Սեդրակյանը կալանավորված է, ազատազրկված արդեն երկրորդ տարին:Նաեւ այն, որ Վարդան Սեդրակյանն էլ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում չէր կարող վարել իր մեքենան`խցից խուց երթեւեկելով, խցաճեկային կանոնները խախտելով:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ