Լրահոս
Օրվա լրահոսը

«Գազի հանձնաժողովում» հարցեր են կուտակվել

Հունիս 17,2014 19:14

«Գազի հանձնաժողովում» որեւէ խնդիր չկա, միակ խնդիրը կապված է նյութի ծավալի հետ, որը պետք է ուսումնասիրվի: Այսօր այդ մասին մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը` հանձնաժողովի հերթական նիստից հետո:

Հիշեցնենք, երեկ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը լրագրողներին ասել էր, որ  իշխանության ներկայացուցիչները ընդդիմանում են եւ չեն ցանկանում միջանկյալ զեկույց հրապարակել: Եթե քաղաքական մեծամասնությունը համառի, քառյակը սեփական զեկույցը կհրապարակի:

Վարդան Այվազյանն ասաց, որ միջանկյալ եզրակացություն չի լինելու, այլ լինելու է հաղորդում, որով ցանկանում են ժամանակավոր հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգել, որովհետեւ ստացվել է մոտ 2000 էջ փաստաթուղթ, դրանք պետք է ուսումնասիրել, իսկ ուսումնասիրության ժամանակ էլ առաջանում են հարյուրավոր հարցադրումներ:

Հիշեցնենք, հանձնաժողովը պետք է ավարտեր իր աշխատանքները հինգերորդ նստաշրջանի ավարտին: «Կազմվել է հարցաշար 110 հարցով, բայց առաջ են գալիս նորանոր հարցեր: Միջանկյալ հաղորդում կներկայացնենք: Քաղաքական ուժերի հետ եկել ենք այն համաձայնության, որ հանձնաժողովը պետք է երկարացնի իր գործունեության ժամկետը մինչեւ վեցերորդ նստաշրջանի ավարտ, այսինքն` մինչև տարեվերջ»,- ասաց Վարդան Այվազյանը:

Հարցին`եղած տեղեկատվության հիման վրա կարելի է ասել, որ բացահայտվում են մութ գործարքներ, Վարդան Այվազյանն ասաց, որ չի ցանկանում նախօրոք որեւէ բան ասել, սակայն նախնական հաղորդման ժամանակ կհնչեցվեն հարցադրումներ: «Հարցադրումները հավատացեք, շատ շատ են»,- ասաց նա:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30