Լրահոս
Օրվա լրահոսը

Վազգեն Խաչիկյանի փողերի լվացման գործով դատարանի վճիռն ու սոցապի նախկին պաշտոնյաների բուռն արձագանքը. (Տեսանյութ)

Հունիս 17,2014 18:53

Մոտ մեկ տարի տևած դատավարությունից հետո այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց  Վազգեն Խաչիկյանի փողերի լվացման  գործով  դատավարությունը:

IMG_2492

 

Հիշեցնենք, որ կեղծ փաստաթղթեր սարքելու, պետությունից առանձնապես խոշոր չափի` 91.566.229 ՀՀ դրամի կենսաթոշակի, թաղման, նպաստի եւ ժառանգվող գումար հափշտակելու մեջ  Գյումրիում մեղադրվում էին 4 պաշտոնյաներ`  Գյումրու տարածքային բաժնի պետ Էդուարդ Վարժապետյանը, գլխավոր մասնագետ Արթուր Աբրահամյանը, վճարող տեսուչներ Կիմա Փիլոյանը, Անյա Խաչատրյանը, որը փախուստի մեջ է, և վճարումների ծառայության ստորաբաժանման նախկին պատասխանատու Ռուբեն Մնացականյանը, որը միակ կալանավորվածն էր այս գործով:

IMG_2498

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Էդուարդ Մանուկյանը 4 տարի ազատազրկման դատապարտեց Արթուր Աբրահամյանին, Կիմա Փիլոյանի համար վերջնական պատիժ սահմանեց 3 տարի 11 ամիս 27 օր, Ռուբեն Մնացականյանին  դատապարտեց ազատազրկման 3 տարի  ժամանակով և 2 տարով զրկեց նրան ֆինանսատնտեսական գործունեությամբ զբաղվելու իրավունքից,  իսկ Էդուարդ Վարժապետյանին թեև դատապարտեց 4 տարվա ազատազրկման, սակայն համաներմամբ նրան ազատ արձակեց:

IMG_2500

Դատարանը մասնակիորեն  բավարարեց նաև ՀՀ գլխավոր դատախազության քաղաքացիական հայցը` որոշելով Արթուր Աբրահամյանից, Ռուբեն Մնացականյանից ու Կիմա Փիլոյանից  ի օգուտ Հայաստանի հանրապետության պետբյուջեի  բռնագանձել 54 միլիոն 608 հազար 354 դրամ:

 

Դատարանի վճիռը բավական ծանր տարավ Ռուբեն Մնացականյանը, ով անիծեց, թե Աստծուց թող գտնեն այս գործը սկսողներն էլ, ավարտողներն էլ:

 

Լրագրողների հետ զրույցում էլ Ռուբեն Մնացականյանն  ասաց. «Այսպիսի համակարգում ապրելն արդեն իսկ հանցավորություն է, իրենք  շատ լավ գիտեն մեղավորները որտեղ են, անմեղները որտեղ են, սա խայտառակություն է: Սրանցից ուրիշ բան  չէի էլ սպասում: Հանկարծ որ արդարացում լիներ, ես կապշեի, սա շատ կեղտոտ ձեռագիր է, վատ բեմադրած ներկայացում էր, եթե հետևել եք դատերին, ամեն ինչ ապացուցվել է այստեղ, որ անիվը որտեղից է դուրս գալիս, սրանք էդ էլ են հակասում»:

Կիմա  Փիլոյանը ևս դժգոհեց, որ այս երկրում արդարություն չկա`մեկ ևս կրկնելով, որ ինքը անմեղ զոհ է, իսկ մեղավորները դրսում են:

 

Ամբողջական մեղքը իր վրա վերցրած Արթուր Աբրահամյանի փաստաբան Թամարա Յայլոյանն էլ լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ այս վճիռը  անպայման բողոքարկելու են  ՀՀ Վերաքննիչ դատարանում: Նա ասաց, որ դատարանը անարդարացի վարվեց իր պաշտպանյալի  նկատմամբ. գործը  թեև բացահայտվեց հենց Արթուր Աբրահամյանի ցուցմունքների հիման վրա, սակայն  դատարանը  մյուսների նկատմամբ պատժաչափը պակասեցրեց, իսկ իր պաշտպանյալի  նկատմամբ սահմանեց դատախազի պահանջած պատժաչափը:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30