«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորումը իր գրոհայիններին, այդ թվում՝ ադրբեջանցիներին, սկսել է մահմեդական անձնագրեր տրամադրել, այդ մասին հրապարկվել է ԻԼԻՊ Ֆեյսբուքի էջում:
Ահաբեկիչները տարածել են նաև անձնագրի նկարը: Ավելի վաղ ԻԼԻՊ-ի կազմում Սիրիայի պատերազմին մասնակցող ադրբեջանցիները պատռել էին իրենց ադրբեջանական անձնագրերը և այդ մասին հայտնել համացանցում: Նրանք նշել էին, որ այդպես են վարվել, քանի որ այլևս չեն պատրաստվում Ադրբեջան վերադառնալ:
Մինչդեռ այսօր Թուրքիայում ձերբակալվել և Ադրբեջանին են հանձնվել Սիրիայում պատերազմող ադրբեջանցի 5 գրոհայիններ, որոնց նկատմամբ քրեական գործ է հարուցվել:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ