Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունն երթևեկության կանոնների խախտման տուգանքների փոփոխությունների մասին. Panorama.am

Հունիս 17,2014 17:57

ՀՀ կառավարությունն առաջարկում է. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենքի 21-րդ հոդվածը թույլ է տալիս, որպեսզի նվազ նշանակություն ունեցող դեպքերում, տուգանք նշանակող պաշտոնատար անձն իրավունք ունենա խախտում կատարածին ազատել վարչական պատասխանատվությունից:

Գործադիրն առաջարկում է նշված հոդվածը լրացնել երկրորդ մասով, ինչի արդյունքում երթևեկության կանոնների՝ տեսանկարահանման կամ լուսանկարահանման սարքով արձանագրված խախտումները վերադասության կարգով բողոքարկման ընթացքում կարող են նաև վերացվել:

Չնայած, հոծ գիծը խախտելու համար տուգանք սահմանող դրույթն առաջարկվում է խմբագրել, սակայն, տուգանքի չափը չի փոխվում, մնում է նույն՝ տաս հազար դրամը:

Ավտոմեքենա վարելիս հեռախոսով խոսելու համար գործող երեք հազար դրամ տուգանքն առաջարկվում է դարձնել հինգ հազար:

Կանգառներում ավտոմեքենա կայանելու համար գործող տաս հազար դրամ տուգանքն առաջարկվում է դարձնել հինգ հազար դրամ:

Հետիոտնի գծանշման մասում ավտոմեքենան կանգնեցնելու դեպքում գործող 20 հազար դրամի տուգանքն առաջարկվում է դարձնել 15 հազար: Հասարակական տրանսպորտի վարորդների և բեռնատարների վարորդների կողմից երրորդ գծով ավտոմեքենան վարելու համար գործող 5 հազար դրամն առաջարկվում է դարձնել 7 հազար:

Սահմանված արագության գերազանցման տուգանքների հաշվարկման ձևը կփոխվի. մասնավորապես, 1-20 կմ/ժ գերազանցելու դեպքում յուրաքանչյուր գերազանցած կմ/ժ-ի համար հազար դրամ տուգանք: Այսինքն, սահմանվածից երեք կմ/ժ գերազանցած վարորդը պետք է 3 հազար դրամ տուգանք վճարի, 14 կմ/ժ գերազանցողը՝ 14 հազար դրամ և այսպես շարունակ, մինչև 20 կմ/ժ-ի գերազանցումը: 21-30 կմ/ժ-ով սահմանված արագության գերազանցելու դեպքում առաջարկվում է կիրառել հաստատուն 30 հազար դրամ տուգանք:

Ներկայումս գործող կարգով 1-ից 10 կմ/ժ-ով սահմանված արագությունը գերազանցելու համար նախատեսված է հաստատուն 10 հազար դրամի տուգանք, 11-ից 30 կմ/ժ գերազանցելու դեպքում՝ հաստատուն 30 հազար դրամ տուգանք:

31-50 կմ/ժ-ով սահմանված արագությունը գերազանցելու համար այժմ սահմանված է 50 հազար դրամ տուգանք, որն առաջարկվում է դարձնել 100 հազար: 51 և ավել կմ/ժ-ով գերազանցելու համար գործող 70 հազար դրամի տուգանքն առաջարկվում է դարձնել 200 հազար դրամ: Առանց վարորդական իրավունքի կամ ուժը կորցրած վարորդական իրավունքով ավտոմեքենա վարելու համար գործող 5 հազար դրամն առաջարկվում է դարձնել 3 հազար:

Կազմակերպությունների ղեկավարների կամ այլ պատասխանատուների կողմից անսարք ավտոմեքենան երթուղի հանելու համար կամ տվյալ ավտոմեքենան թույլտվություն չունեցող անձին ավտոմեքենան վարելու իրավունք տալու համար 20 հազար դրամ տուգանքն առաջարկվում է դարձնել 25 հազար: Տրանսպորտային միջոցներում կամ տաքսիներում վարորդների ծխելու համար սահմանված 5 հազար դրամ տուգանքն առաջարկվում է դարձնել 20 հազար:

Գործող օրենսդրությամբ, երթևեկության կանոնների խախտման համար վարչական տուգանքները 30 օրվա ընթացքում չվճարելու դեպքում,տուգանքի չափը եռապատկվում է, իսկ 60 օրվա ընթացքում չվճարելու դեպքում հնգապատկվում: Առաջարկվում է, փոխել այս կարգը և 30 օրվա ընթացքում տուգանքը չվճարելու համար սահմանել տուգանքի չափի 25 տոկոս ավելացում, իսկ 60 օրում չվճարելու դեպքում՝ 50 տոկոսի ավելացում:
ՀՀ կառավարությունն առաջարկում է երթևեկության կանոնների խախտման համար տուգանքների փոփոխությունները կիրառության մեջ դնել այս տարվա սեպտեմբերի 1-ից:

Նյութի մանրամասները կարդացեք Panorama.am-ի կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30