ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը մտադիր է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումները վիճարկել դատարանում: 168.am-ի հետ զրույցում նա ասաց. «Ես դիմել եմ ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունը ուսումնասիրող հանձնաժողովին, որի անդամ եմ նաև ես, որպեսզի հանձնաժողովը դիմի դատարան, և վիճարկի գազի և էլեկտրաէներգիայի սակագները բարձրացնելու վերաբերյալ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումները: Հիմա երբ գազի հանձնաժողովը քննարկում է գազի սակագնի ձևավորման հետ կապված խնդիրները, մենք տեսնում ենք, որ այնտեղ կան վիճելի հարցեր, որ այդ սակագինը ձևավորված է շատ կամայականորեն: Ես մի այսպիսի ընդհանրական օրինակ բերեցի, թե՝ ինչո՞ւ պետք է սպառողը վճարի նրա համար, որ որոշ պաշտոնյաներ մի քանի քարտուղարուհի պահեն, նրանց աշխատավարձը մտցվի սակագնի մեջ և փաթաթվի շարքային սպառողների վզին:
ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Նյութի մանրամասները կարդացեք 168.am-ի կայքում