Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երբ ամեն ինչի համար վճարում է ժողովուրդը. Ըստ մասնագետների, թանկացումները կխթանեն արտագաղթը. «Մեդիալաբ»

Հունիս 17,2014 17:08

Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը հայաստանյան յուրաքանչյուր ընտանիքի վրա ամսական կտրվածով միջինը 1000 դրամ հավելյալ ծախս կարժենա:

Այս հաշվարկներն արել է «Հայաստանի սպառողների միությունը», որի նախագահ Արմեն Պողոսյանն ասում է, որ մեկը մյուսին հաջորդող թանկացումները բարդ խնդրի առաջ են կանգնեցրել մարդկանց:

«Խնդիրն այն է, որ ամեն մի թանկացում ունի իր տեսակարար կշիռն ընտանեկան ծախսերի մեջ: Թանկացումներն անընդհատ են լինում, այսօր կաթն է, վաղը՝ ջուրը, մյուս օրը էլեկտրաէներգիան»,- «Մեդիալաբին» ասում է Արմեն Պողոսյանը:

Նրա խոսքով, եթե թանկացումները դիտարկենք երկարատև ժամանակահատվածում, օրինակ, երեք տարվա կտրվածքով, ապա կտեսնենք, որ հայ ժողովուրդը հայտնվել է անելանելի իրավիճակում: Սպառողների միությունը հաշվարկել է՝ սնունդն ու հանրային ծառայություններն այսօր Հայաստանում նվազագույն սպառողական զամբյուղում մոտ 90 տոկոս են կազմում:

«Ստացվում է, որ այդ մարդիկ չեն ապրում, գոյատևում են: Սա ապրել չէ, եթե մարդը գրքի, թատրոնի փող չունի, դա ապրել չէ»,- ասում է Արմեն Պողոսյանը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ից Հայաստանում նախատեսվում է 1 կվտ էլեկտրաէներգիայի սակագինը, որն այսօրվա դրությամբ 38 դրամ է բարձրացնել 10 տոկոսով` 3.8 դրամով:
Այս նախաձեռնությամբ հանդես է եկել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը՝ հաշվի առնելով էներգետիկ համակարգի 11 ընկերություններից ստացված հայտերը: Ըստ պաշտոնական հաղորդագրության, սակագնի վերանայման պատճառն այն է, որ ոլորտում ներկայումս առաջացել է 17.9 մլրդ դրամ ֆինանսական ճեղք, որն էլ ծածկելու համար սակագինը բարձրացվել է: Ֆինանսական ճեղքվածք ունեն ինչպես էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունները, այդ թվում՝ Հայկական ատոմակայանը, այնպես էլ ռուսական ՌԱՕ ԵԷՍ ընկերությունը, որը Հայկական էլեկտրական ցանցեր ընկերության կառավարիչն է:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30