Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ համազեկուցողների օբյեկտիվության աստիճանը ցույց կտա Հայաստանի մասին զեկույցը

Հունիս 17,2014 16:53

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԵԽԽՎ Հայաստանի հարցերով համազեկուցողները Հայաստանում են: Նրանք հանդիպումներ են ունենում ինչպես խորհրդարանի ներկայացուցիչների, երկրի ղեկավարի հետ, այնպես էլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և իրավապաշտպանների հետ:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը մասնակցել է համազեկուցողների հետ հանդիպմանը: Aravot.am-ը հետաքրքրվեց` ի՞նչ ձևաչափով էին ընթանում հանդիպումները, ի՞նչ թեմաներ էին քննարկվում և ինչպիսի՞ն էր համազեկուցողների արձագանքը: Պարոն Իշխանյանը տեղեկացրեց, որ նրանք ՀՀ մի շարք ոլորտների մասին տեղեկություններ էին հավաքում փորձագետներից, հետագայում ՀՀ-ի մասին զեկույց պատրաստելու համար:

Այնուհետև իրավապաշտպանը մանրամասնեց. «Քննարկվեցին օրակարգային հարցեր. մասնավորապես սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ քննարկում ծավալվեց, իրենց հետաքրքրում էր քաղաքացիական հասարակության կարծիքը: Քննարկվեցին դատաիրավական բարեփոխումների հետ կապված հարցեր, ոստիկանության բարեփոխումների ընթացքը և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրավիճակը ՀՀ-ում»:

ԵԽԽՎ համազեկուցողների հետ հանդիպմանը մասնակցել է նաև «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» հ/կ-ի նախագահ Ստեփան Դանիելյանը: Նա մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ քննարկումները ծավալվել են հիմնականում ՀՀ-ում մարդու իրավունքների խախտումների, օրենսդրության վերաբերյալ և այլ հարցերի շրջանակներում, որոնցով հետաքրքրվելը մտնում է Եվրախորհրդի մանդատի մեջ:
Սահմանադրական բարեփոխումների մասին պարոն Դանիելյանն այսպիսի դիրքորոշում հայտնեց. «Սահմանադրության մեջ բազմաթիվ փոփոխություններ պետք է մտցնել, բայց այդ պրոցեսը ղեկավարում են ՀՀ իշխանությունները, որոնք շահագրգռված չեն բաց, թափանցիկ ժողովրդավար երկիր կառուցելու: Եթե Սահմանադրության մեջ փոփոխություններ են նախաձեռնում, ուրեմն այստեղ մի վատ բան կան: Նրանց ցանկությունները վատն են, դրա համար նրանց նախաձեռնած փոփոխությունների մեջ հանրությանը դեմ բաներ եմ տեսնում: Այդտեղ տեսնում եմ իշխանությունը հավերժացնելու, տնտեսությունը վերահսկելու միտում»:

Հետաքրքրվեցինք` մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գոյություն ունեցող իրավիճակի մասին ի՞նչ է փոխանցել ԵԽԽՎ համազեկուցողներին և ինչպիսի՞ն է եղել նրանց արձագանքը: Պարոն Դանիելյանը պատասխանեց. «Ներկայացրել եմ ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից կիրառվող բռնությունները, երբ տարբեր ցույցերի ժամանակ բողոքողների նկատմամբ ուժ է կիրառվում, նրանք բերման ժամանակ ծեծի են ենթարկվում, և բազում այլ անօրինականություններ ու մարդու իրավունքների խախտումներ են գրանցվում»:

Ստեփան Դանիելյանը նշեց, որ համազեկուցողները նշումներ են կատարել, որոնք հետագայում օգտագործելու են իրենց պատրաստած զեկույցում: Իսկ Ավետիք Իշխանյանը կարծում է, որ հենց ԵԽԽՎ զեկույցը` Հայաստանի մասին, ցույց կտա, թե համազեկուցողները որքանով են օբյեկտիվ եղել:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Հայաստանի օբյեկտիվությունը, ոչ թե համանախագահների:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30